«Ռոսատոմ» կորպորացիան շարունակում է ավելացնել իր անձնակազմի թիվը «Բուշեր» ԱԷԿ-ի հարթակում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
«Շինարարությունում մենք արդեն ունենք 142 մարդ, սպասարկում է 50 մարդ: Եվ մենք ավելացնելու ենք մինչև նախատեսված 700 մարդու սահմանաչափը»,- ասել է Լիխաչովը:
Նա նաև հայտնել է, որ «Ռոսատոմը» Իրանի հետ պայմանավորվածություն ունի ևս 8 ատոմային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ:
«Մենք ստորագրված պայմանավորվածություններ ունենք ևս 8 բլոկի վերաբերյալ: Իսկ աշնանը համաձայնագիր էր ստորագրվել Իրանի շահերին ծառայող փոքր էներգաբլոկների կառուցման մասին»,-հայտարարել է Լիխաչովը:
Հիշեցնենք, որ «Բուշեր» ԱԷԿ-ն Իրանի առաջին ատոմային էլեկտրակայանն է՝ կառուցված Ռուսաստանի մասնակցությամբ: Առաջին էներգաբլոկը երկրի էներգահամակարգին է միացվել 2011 թվականին, իսկ 2013-ին արդյունաբերական շահագործման է հանձնվել իրանական կողմին: