Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 20:52 02-07-2021

Լուկաշենկոն հանձնարարել է ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը

Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահ զորքերին հանձնարարել է ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը, հաղորդում է «ԲելՏա»-ն՝ հղում կատարելով երկրի ղեկավարի հայտարարությանը։

Այս մասին Լուկաշենկոն ասել է Անկախության օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ։

Երկրի ղեկավարը պարզաբանել է, որ Ուկրաինայից Բելառուս է գալիս զենքի հսկայական քանակություն, այդ պատճառով էլ ինքը հանձնարարել է սահմանապահ զորքերին փակել Ուկրաինայի հետ սահմանը։