Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 20:35 26-10-2025

Լիտվայի նախագահն առաջարկել է սահմանափակել տարանցումը Կալինինգրադ և փակել Բելառուսի հետ սահմանը

Բելառուսից մաքսանենգների օդապարիկների սպառնալիքի պայմաններում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան առաջարկել է երկարաժամկետ փակել սահմանը Բելառուսի հետ և սահմանափակել տարանցումը դեպի Կալինինգրադ, հաղորդում է LRT-ն։

«Նախագահը վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերն ու օդանավակայանների աշխատանքի խափանումները գնահատում է որպես Լիտվայի դեմ ուղղված հիբրիդային հարձակում, որին պետք է արձագանքել թե՛ համաչափ, թե՛ ոչ համաչափ ձևով»,- կիրակի օրը BNS-ին փոխանցել է նախագահի գրասենյակը։

Հաղորդվում է, որ կառավարությունը մոտ օրերս պետք է արձագանքման տարբերակներ առաջարկի։

«Քննարկման ենթակա տարբերակների թվում են՝ Բելառուսի հետ սահմանը երկարաժամկետ փակելը և տարանցման սահմանափակումները դեպի Կալինինգրադ», – նշված է մեկնաբանության մեջ։

Ընդհանուր առմամբ, այս շաբաթ օդային երթևեկությունը երեք անգամ խափանվել է մաքսանենգների օդապարիկների պատճառով։

Ի պատասխան այս իրավիճակներին՝ Լիտվան մի քանի անգամ ժամանակավորապես փակել է սահմանը Բելառուսի հետ։

Ինչպես գրել է BNS-ը, այն բանից հետո, երբ Լիտվան ավելի վաղ փակել էր Բելառուսի հետ սահմանային անցակետերի մի մասը, տեղադրել էր ֆիզիկական արգելապատնեշ և ուժեղացրել էր հսկողությունը, մետեոզոնդերը դարձել են թմրամիջոցների և ծխախոտի մաքսանենգ փոխադրման ամենատարածված միջոցներից մեկը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան