Մամուլ 1 տարի առաջ - 08:16 18-01-2025

Տուգանվելու նոր թեմա են մտածել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով եւ հավանական ու անհավանական բոլոր մեթոդներով փորձում են մտնել բոլորի գրպանը։

Ահավասիկ, հիմա էլ կառավարությունը խորհրդարան է ուղարկել մի նախագիծ, որով օրենքի ուժով ուզում է պարտադրել, որ առեւտրի օբյեկտներում՝ բոլոր տեսակի խանութներում, բաժիններ առանձնացնեն մաքուր եւ փոխարինիչների հիմքի վրա պատրաստված կաթնամթերքների համար, մաքուր կաթնամթերքի համար նախատեսվող դարակները կանաչ գույնով պետք է լինեն, փոխարինչներինը՝ նարնջագույն։ Հիմնավորումն այն է, որ սպառողը հստակ տարբերակի եւ իմանա ինչ ապրանք է ինքը սպառում։

Իհարկե, լավ նախաձեռնություն է՝ սպառողի շահերից բխող, սակայն անգամ ՔՊ-ում են տարակուսած՝ ինչո՞ւ են այդ բեռը դնում առեւտրի օբյեկտների սեփականատերերի վրա, որ առիթ ունենան տուգանելո՞ւ, դիցուք հեռավոր գյուղի խանութպանը ինչո՞ւ պիտի մտածի նախ դարակաշարեր առանձնացնել, ապա հետեւել, որ հանկարծ հաճախորդները մի ապրանքը մյուս դարակաշարում չդնեն, որ իրենք չհայտնվեն տեսչական մարմինների թիրախում ու չտուգանվեն։

Փոխարենը կարող էին կաթնամթերք արտադրողներին պարտադրել, որ ապրանքի վրա համապատասխան նշում անեն հաճախորդի համար եւ տարբերակիչ նշան դնեն եւ վերջ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան