Արտաքին 1 տարի առաջ - 15:32 17-01-2025

Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել կեղծ մեղադրանքներով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարության մեկնարկի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ դատավարության ժամանակ, այսպես կոչված, պետական մեղադրանքը պաշտպանելու է Ադրբեջանի 6 դատախազ։

«Գլխավոր դատախազ Քամրան Ալիևի համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է դատախազության աշխատակիցների խումբ, որը կպաշտպանի Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Ալահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի և Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով պետական մեղադրանքը»,- ասված է Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ։

Շինծու գործը քննվում է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաեւի նախագահությամբ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին