Ներքին 1 տարի առաջ - 09:58 15-01-2025

Ոչ մի բառ այդչափ դիպուկ չի բնութագրում Նիկոլի իշխանությունը, որքան «ֆեյք»-ը․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոչ մի բառ այդչափ դիպուկ չի բնութագրում Նիկոլի իշխանությունը, որքան fake-ը: Եթե մի բանով Հայաստանն այսօր աշխարհում առաջինն է, այն է, որ ունենք մոլորակի ամենաֆեյք իշխանությունը:

Ասում են ժողովրդավար են՝ ֆեյք է: Ասում են մարդու իրավունքներ՝ ֆեյք է: Ասում են արևմտամետ են՝ ֆեյք է: Ասում են հակառուս են՝ ավելի ֆեյք է: Ասում են հեղափոխական են՝ ֆեյք է: Ասում են կոռուպցիայի դեմ են պայքարում՝ ավելի ֆեյք է: Ճամփա են սարքում՝ ֆեյք է: Ասում են հրապարակային են՝ ավելի ֆեյք է:Ընտրություն ու փրայմըրիզ են անում՝ ֆեյք է: Սիրում ու խոնարհվում են՝ դիփ ֆեյք է: Կրթվում են՝ ֆեյք է, հերոս են որակում մեկին՝ էլ ավելի ֆեյք է: Ասում են խաղաղություն՝ ֆեյք է: Բարեփոխումներ՝ ավելի ֆեյք է: Գովում են իրենք իրենց տարբեր հարթակներում՝ ֆեյք ու ֆեյք է:

Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ: Սիմվոլիկ է շատ, որ իշխանության գալն էլ սկսվեց Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկով ու ֆեյք Մոնթե-Նիկոլին ֆեյսբուքյան տասնյակ հազարավոր ֆեյքերի աջակցությամբ:

Միայն մի բան կա, որ իսկապես ֆեյք չեն՝ անհատակ անբարոյական են, ծայրահեղ ստախոս, անգրագետ ու աներևակայելիորեն զզվելի: Ու դա իսկապես ֆեյք չէ»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը