Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:59 13-12-2024

Նիկոլը «գտել» է իր ստեղծած աղետալի իրականությունից փախուստի միակ ձևը. Սամվել Ֆարմանյան

Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

«Նիկոլը «գտել» է իր ստեղծած աղետալի իրականությունից փախուստի միակ ձևը. քարոզչությամբ ստեղծել է զուգահեռ իրականություն ու այդ իրականության գնալով նվազող «բնակիչների» հետ ջան ասել ջան լսելով ապրում է այնտեղ:

Զուգահեռ իրականության մեջ ինքն ու կինը դեռ ժողովրդին հետաքրքիր են, ժողովուրդը դեռ խաբվում է իր լեզվանիությանը, տոլմային, խոզի բդին կամ տոնածառի լույսերին: Այդ իրականության մեջ պատերազմը խաղաղություն է, պարտությունը հաղթանակ է, բարեկամը թշնամի է, քաղաքական հետապնդումն արդարադատություն է, աղքատությունը բարեկեցություն է, բռնությունը սեր է, ընտանիքապետությունը՝ ժողովրդավարության բարձրագույն աստիճանն է, արևելյան շուստրիությունը փայլուն դիվանագիտություն է, իր «սոցիալ-հոգեբանության տեսությունը» ստվերում է Արիստոտելին, Կանտին, Լեբոնին ու Գումիլյովին միասին վերցրած, 250 նախապես ճշգրտված հասցեներում ապրող մարդիկ իրենք են որոշում՝ ով լինի Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը և այլն:

Նիկոլը երևի չի էլ հասկանում, որ ինքն անգամ զուգահեռ իրականություն չի ստեղծել: Այլ մի անորակ, տարասեռ ու անկարգ անասնաֆերմա, որտեղ պատանդի դերում գտնվող ու «ուսապարկ»-ի անձնագիր ստացած ՔՊ-ականներն ուղղակի իրենց բաժին հասած կենդանիների դերն են կատարում՝ ամեն ինչ շատ լավ հասկանալով ու կուտակելով մեծ ատելություն հենց իր հանդեպ:

Երբ իրականությունն անխուսափելիորեն խաչվի իր ստեղծած այս զուգահեռ իրականությանը, կգտնվի՞ ուժ, որն ի զորու լինի պաշտպանել Նիկոլին իր իսկ ստեղծած անասնաֆերմայի ազատություն ստացած բնակիչների կուտակված ատելությունից: Վստահ չեմ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան