Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:35 21-10-2024

Երրորդ հանրապետության քաղաքական համակարգը փլուզված է․ Սամվել Ֆարմանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կիրակնօրյա
Երրորդ հանրապետության քաղաքական համակարգը փլուզված է, կազմաքանդված է իր բոլոր բաղադրիչներով՝ կուսակցություններ, գաղափարախոսություններ, արժեքներ, իմաստներ, առաջնորդներ, սիմվոլներ, ընտրական համակարգեր, հաղորդակցության եղանակներ և այլն:

Քաղաքական դերակատարների շատ մեծ մասն այս պարզ իրողությունը չեն էլ նկատում. ամբողջ թափով շարունակում են խոսել հիմնականում անցյալի մասին՝ փորձելով ապացուցել սեփական անսխալականությունը, հակադրել ու հակադրվել՝ այդպես փաստացի մնալով ու ապրելով անցյալում: Մինչդեռ ժողովուրդը հնարավոր բոլոր եղանակներով գոռում է՝ ինձ անցյալն այլևս հետաքրքիր չէ, իր բոլոր փուլերով ու գույներով, մեղավորներով ու անմեղներով, հետաքրքիր չէ:

Այս ամենը նման է գիտե՞ք ինչին: Մարդն ամուսնանում է կնոջ հետ և վերջինիս հետ միասին իր տուն է տեղափոխվում նաև զոքանչը: Հետո կինը ինչ-ինչ պատճառներով մահանում է, բայց զոքանչը շարունակում է պնդել, որ մնալու է փեսայի տանը, չնայած որ նրանց կապող միակ օղակը՝ կինն արդեն չկա, մահացել է:
Պարոնայք և տիկնայք, երրորդ հանրապետությունն այլևս չկա: Ապագա Հայաստանն այլևս երբեք նախկինը, դրա բնական շարունակությունը չի լինելու: Ձեր որևէ քաղաքական առաջարկ, միտք, ծրագիր, ուստի, պետք է վերաբերի ապագային, բացառապես ապագային: Ուրիշ բան չեմ ասում՝ շփվեք ուսանողության, երիտասարդության հետ ու կհասկանաք, որ դա այդպես է: Ճիշտ թե սխալ, լավ թե վատ՝ այդպես է:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան