Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:50 10-01-2025

Էթիկ և բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի հետ

Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էթիկ և բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը "Արևմտյան Ադրբեջանի" կոնցեպտի հետ։ Առաջինը՝ պտամա-աշխարհագրական հասկացություն է․ 1915-23թթ․ Հայոց Ցեղասպանության հայրենազրկման առանձնահատկությունը շեշտող ժողովրդի պատմական հիշողության կոնստրուկտ։

Երկրորդը՝ ռազմավարական մտքի պրոդուկտ: Այն պետական քաղաքականություն է և ժամանակակից հիբրիդային պատերազմում կիրառելի գործիք՝ կազմաքանդելու օպոնենտ պետության ներքին էկոհամակարգը։
Արևմտյան Հայաստան կոնցեպտը ռազմավարական մտքի պրոդուկտ չէ, այն երբեք պետական քաղաքականություն չի եղել և երբեք քաղաքական առումով չի գործիքայնացվել ի տարբերություն երկրորդի, որը ստեղծված է հենց որպես պատերազմ վարելու ոչ ռազմական գործիք, ռազմական նպատակներին ոչ ռազմական ճանապարհով հասնելու միջոց։

Երկու կոնցեպտների համադրումը միտումնավոր արժևորում և վավերական է դարձնում երկրորդը և արժեզրկում առաջինը որպես ինքնատիպ կոլեկտիվ պատմական հիշողության, տեսակի ինքնապահպանման հանար էմոցիոնալ, մշակութային, ինքնության կարևոր ատրիբուտ»։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին