Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:03 05-01-2025

Ռուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին 6 պետություններից մեկը

Առաջին պետությունները հայտնվել են մոտ 6000 տարի առաջ, բայց ոչ բոլորն են կարողացել գոյատևել մինչև օրս։ Որոշներն անվերադարձ են անհետացել, իսկ որոշներից միայն անուններն են մնացել։ Սակայն կան նաև այնպիսիք, որոնք պահպանել են կապը Հին աշխարհի հետ։ Վերջիններիս է վերաբերում նաև Հայաստանը։

Ինչպես գրում է «Русская семерка» կայքը, հայկական պետականության պատմությունը մոտ 2500 տարվա վաղեմություն ունի, թեև դրա ակունքներն ավելի խորն է պետք փնտրել՝ Արմե-Շուբրիայի թագավորությունում (մ.թ.ա. XII դ.), որն, ըստ պատմաբան Բորիս Պիոտրովսկու ենթադրության, մ.թ.ա․ VII և VI դարերում վերածվել է սկյութահայկական միության։ Հին Հայաստանը թագավորությունների և պետությունների խայտաբղետ կոնգլոմերատ է, որոնք գոյություն են ունեցել միաժամանակ կամ հաջորդել միմյանց: Թաբալը, Մելիդը, Մուշի թագավորությունը, Հուրիական, Լուվիական և Ուրարտական ​​պետությունները՝ դրանց բնակիչների ժառանգներն ի վերջո միաձուլվել են հայ ժողովրդին։

«Հայաստան» տերմինն առաջին անգամ հանդիպում է Պարսկաստանի թագավոր Դարեհ I-ի Բեհիսթունի արձանագրության մեջ (մ.թ.ա. 521թ.), որն այդպես է անվանել պարսկական սատրապությունը անհետացած Ուրարտուի տարածքում: Հետագայում Արաքս գետի հովտում առաջանում է Արարատյան թագավորությունը, որը հիմք է հանդիսանում երեք այլ՝ Սոֆենի, Փոքր Հայքի և Մեծ Հայքի ձևավորման համար։ Մոտավորապես մ.թ.ա. III դարից հայ ժողովրդի քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը տեղափոխվում է Արարատյան դաշտավայր։

Կայքն իր ցանկում ներառել է ևս 5 պետություն՝ Իրանը, Եգիպտոսը, Չինաստանը, Ճապոնիան, Հունաստանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ