ՌԴ ՔԿ ղեկավարն Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ քննարկել է Ակտաուում ավիավթարի հետաքննության ընթացքը
copy image url

ՌԴ ՔԿ ղեկավարն Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ քննարկել է Ակտաուում ավիավթարի հետաքննության ընթացքը

Արտաքին 5 ամիս առաջ - 12:55 29-12-2024
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ՝ քննարկելով Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննության ընթացքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Տելեգրամ ալիքում հաղորդագրություն է տարածել ՌԴ ՔԿ-ն:

Հստակեցվում է, որ խոսքը գնում էր ռուս քննիչների ու քրեագետների համակողմանի փոխգործակցության մասին՝ Ադրբեջանի և Ղազախստանի քննչական, օպերատիվ խմբերի գործընկերների հետ։

Բացի այդ, ՌԴ քննչական կոմիտեի նախագահը հավաստիացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազին, որ Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությանը ներգրավված են ՔԿ կենտրոնական ապարատի փորձառու աշխատակիցներ։

Նա նաև նշել է, որ կատարվում են քննչական գործողություններ, որոնց նպատակն է պարզել ողբերգության բոլոր պատճառներն ու հանգամանքները։

Զրույցի ընթացքում Բաստրիկինն ու Ալիևը պարզել են «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման գործով համատեղ հետաքննության խնդիրները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հետագա համակողմանի համագործակցության համար։