Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 15:57 14-12-2024

Վրաստանի նախագահ է ընտրվել ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին

Վրաստանի վեցերորդ նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին, ով նախկինում ֆուտբոլիստ է եղել։ Հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Վրաստանի վեցերորդ նախագահն ընտրվել է՝ ստանալով ընտրական 300 ձայներից 224-ը՝ անհրաժեշտ 200-ից ավելի, հաղորդում է ԿԸՀ-ն։

Նա ներկայացնում է կառավարող «Վրացական երազանքը», և միակ թեկնածուն էր։

Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Զուրաբիշվիլին, այնուամենայնիվ, ստիպված կլինի «գնալ թոշակի» Կավելաշվիլու երդմնակալությունից հետո։

Ամենից շատ դիտված