Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 11:26 29-11-2024

Շրի Լանկայի նախագահն ու ՀՀ դեսպանը հանդիպմանը կարևորել են փոխադարձ համագործակցությունը

Կոլոմբոյում տեղի է ունեցել Շրի Լանկայում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը։

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ Նյու Դելիում հավատարմագրված մի քանի երկրների դեսպանների հետ միաժամանակ հավատարմագրային համապատասխան պատճեններն ու բնօրինակներն են փոխանցվել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Անուրա Կումարա Դիսսանայակեին և ԱԳ, արտաքին զբաղվածության ու զբոսաշրջության նախարարության արարողակարգի գործող պետին:

Արարողությունից հետո կարճատև առանձնազրույց է կայացել ՀՀ դեսպանի և Շրի Լանկայի նախագահի միջև, որին հաջորդել է դեսպան Վահագն Աֆյանի հանդիպումը Շրի Լանկայի ԱԳ նախարար Վիջիթա Հերաթի հետ:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների փոխադարձ հետաքրքրության ոլորտների համագործակցության զարգացումն ու հնարավոր այլ բնագավառներում փոխշահավետ կապերի ընդլայնումը:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխընդունելի գործակցության ապահովման ընթացիկ և հեռանկարային հարցերին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ