Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:12 28-11-2024

Եթե արտակարգ դրություն չմտցնեի, այսօր պետք է դատ անեին նախագահի անգործության հետ կապված․ Քոչարյան

Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ, սա խայտառակություն էր, փաստաբանների հետ քննարկում, կատակում էինք, որ սա իրավաբանության խոշտանգում էր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով մեղադրանքին, որ մարտի 1-ին զորք է բերվել՝ Ռոբերտ Քոչարյանը դա անհեթեթություն որակեց.

«Դրա համար էի ականջակալներով փակել, որ դա չլսեի։ Չեմ ուզում այդ իրավական հարցերի մեջ խորանալ, կարծում եմ՝ իրավաբանները դա ավելի լավ կանեն։ Օրինակ, ասում են, որ արտակարգ դրության վերաբերյալ ապօրինի հրաման է եղել․ ո՞րն է ապօրինին, եթե այն հաստատվել է ԱԺ-ի կողմից 24-ժամյա ռեժիմով։ Ասում են՝ իրավունք չուներ տալ հրամանագիր։ Եթե դատախազը մի քիչ իրավաբանությունից հասկանար, կբացեր Սահմանադրությունը և կտեսներ, որ անցումային հատվածում գրված է՝ մինչև օրռնքի ընդունումը՝ նախագահը հրամանագրով իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն»։

Հարցին՝ այդ ժամանակ Արցախից զինված ուժեր բերվե՞լ էր՝ երկրորդ նախագահը պատասխանեց.«Հիշեցնեմ ձեզ, որ Քովիդի ժամանակ արտակարգ դրություն էր հաստատվել, և ռազմական ոստիկանությունն ուղղակի մասնակցում էր դրա իրականացմանը։ Ռազմական ոստիկանությունը ՊՆ ստորաբաժանում է, և ռազմական ոստիկանը նույն զինծառայողն է»։

Դիտարկմանը, թե զինծառայողները կրակել են, Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց՝ դրանք սուտ խոսակցություններ են.«Բազմաթիվ տեսահոլովակներ էին պտտվում, թե ինչպես են ցուցարարների միջից ավտոմատներով կրակում դեպի ոստիկանության շարքերը։ Պարկուճներ փոխելն ընդհանրապես միֆալոգիայի ժանրից է։ Զանգվածային անկարգություններ են եղել, և կիրառվել է «Չերյոմուխա-7»։

Արտակարգ դրությունը մտցվել է, երբ մենք ունեցել ենք, եթե չեմ սխալվում, մոտ 20 վիրավոր՝ ոստիկանական զորքերից։ Առաջին վիրավորներն ունեցանք ցերեկը։ Մի քանի հրկիզված ոստիկանական մեքենաներ կային։ Արտակարգ դրություն հայտարարելն ամբողջությամբ հիմնավորված էր։ Եթե դա չանեի, այսօր էլ պետք է դատ անեին և ինձ մեղադրեին անգործության մեջ»։

Նա նաև հավելեց, որ տեղյակ չէ խոսակցություններից, թե զինծառայողներին թիկնոցներ ու գումարներ են բաժանվել։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան