Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:23 26-11-2024

ԵՄ դիտորդական առաքելության հարցում քաղաքական առևտրի նոր փուլ է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ՝ Եվրոմիության դիտորդական առաքելության հետ դիտարկում կատարելու:

Սա խորհրդանշական հանգամանք է նախ այն պատճառով, որ Երասխը ըստ էության այդ առաքելության կարողունակության կամ նշանակության չափազանցության օրինակ է: Երասխում էր, որ մասնավոր ընկերությունը՝ պաշտոնապես հայ-ամերիկյան, մտադիր էր կառուցել մետալուրգիական գործարան: Գործարանը պետք է կառուցվեր Հայաստանի ինքնիշխան տարածքում: Բայց, Ադրբեջանը թույլ չտվեց անել դա: Պարբերաբար նաև կրակում էին շինարարության ուղղությամբ, անգամ վիրավորվել էր շինարարության վրա աշխատող՝ ազգությամբ հնդիկ ԱՄՆ քաղաքացի:

ԱՄՆ պետքարտուղարությունը այդ առնչությամբ հայտնեց մտահոգություն: ԱՄՆ այլ քաղաքացիներ Երասխում այլևս չվիրավորվեցին, բայց Ադրբեջանը չդադարեց կրակել ու սպառնալ, պահանջելով «հեռու տանել» գործարանը, հիշեցնեմ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում կառուցվող, ոչ ռազմական նշանակության գործարան:

Ներդրողները բարձրացրին ԱՄՆ դրոշը, ակնկալիքով, թե դա կկանգնեցնի Ադրբեջանին: Չկանգնեցրեց: Հայաստանի ԱԳՆ կազմակերպեց ԵՄ դեսպանների այց, եկան, տեսան, ինչ որ բաներ արձանագրեցին, սակայն ոչ մի փոփոխություն:

Մեկ էլ, մի օր հանկարծ տեղեկություն է հայտնվում ԵՄ դիտորդական առաքելության՝ X-ի միկրոբլոգում, որտեղ տեղեկացնում են, թե դիտորդները ապահովում են գործարանի կիսատ շինարարության անվտանգ տեղափոխումը այլ տարածք:

Այսինքն, դիտորդները ոչ թե ապահովում են գործարանի անվտանգ շինարարությունը Հայաստանի տարածքում, այլ՝ անվտանգ տեղափոխումը: Այստեղ ուշադրության արժանացնենք հետևյալ հանգամանքը. փաստորեն Բաքուն ոչ միայն թույլ չէր տալիս կառուցել, այլ, դատելով ԵՄ դիտորդների գրառումից՝ կարող էր նաև թույլ չտալ անվտանգ տեղափոխում:

Ըստ ամենայնի, հասկանալով իրավիճակի և իրենց գրառման տողատակային ամբողջ ցինիզմը, ԵՄ առաքելությունը խմբագրեց գրառումը, թեև բուն իրականությունը խմբագրելն իհարկե հնարավոր չէ: Իսկ իրականությունն այն է, որ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը անկարող էր ապահովել ոչ ռազմմական գործարանի կառուցումը Հայաստանի սահմանամերձ հատվածում:

Հիմա, հարց՝ եթե դիտորդներն ի վիճակի չէին ապահովել դա, ինչպե՞ս կարող են կանխել Ադրբեջանի որևէ լուրջ ռազմա-քաղաքական սադրանք:

Պատասխանը հետևյալն է՝ միայն քաղաքական սակարկության, առևտրի միջոցով, այլ ոչ թե քաղաքական ազդեցության:

Եվ հիմա ԵՄ դիտորդական առաքելության հարցում քաղաքական սակարկության, առևտրի նոր փուլ է, որովհետև շատ շուտով՝ կարծես թե փետրվարին սպառվում է տեղակայման մանդատը և պետք է կայացնել որոշում դրա հետագա ճակատագրի վերաբերյալ: Ադրբեջանն ինչպես հայտնի է պահանջում է, որ սահմանին չլինեն դիտորդներ: Իսկ Հայաստանն էլ փաստացի առնվազն կիսով չափ ընդունել է այդ պահանջը, հայտարարելով, որ Բաքվին առաջարկում է դիտորդներ չլինեն սահմանազատված հատվածներում:

Երևանը գուցե փորձում է այդ առաջարկով ինչ որ կերպ մանևրել, սակայն Երևանն այդ հարցում ընդամենը մեկն է այն բազմաթիվ սուբյեկտներից, որոնք մասնակցելու են դիտորդական առաքելության մանդատի հեռանկարի շուրջ սակարկումներին:

Իսկ այդ տեսանկյունից, ինչպես նշել եմ դեռևս շաբաթներ առաջ, էական ուշադրության է արժանի փաստը, որ Ադրբեջանը դիտորդական առաքելության հանդեպ անվստահության հարցը բարձրացրել էր ռեգիոն այցելած, Երևանից հետո Բաքու մեկնած ՆԱՏՕ ռազմական միջազգային շտաբի պետ, գեներալ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակության առաջ: Ինչո՞ւ ՆԱՏՕ-ի առաջ, որը ըստ էության ոչ մի կապ չունի այդ առաքելության հետ: Արդյո՞ք այդ խողովակով Թուրքիայի ներգրավման հող նախապատրաստելու կամ շոշափելու համար:

Եվ ինչո՞ւ Հայաստանի ու ԵՄ միջև ամիսներ առաջ կնքված համաձայնությամբ, ԵՄ-ն ստացել է դիտորդական առաքելության կազմում «ոչ ԵՄ անդամ» երկրների ներկայացուցիչ ներգրավելու իրավունք»:

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է