2027 թվականի հունվարի 1-ից Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մարմիններում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին։ Այս մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում։
«Քիչ առաջ տեղի ունեցավ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը նեղ կազմով, որի ընթացքում որոշում ընդունվեց, որ 2027 թվականի հունվարի 1-ից ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանի Հանրապետությանը»,
- ասել է Բերդիմուհամեդովը։
2026 թվականին ԱՊՀ մարմիններում նախագահում է Թուրքմենստանը։ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն տեղի է ունենում Թուրքմենբաշի քաղաքում՝ «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում։
Գագաթնաժողովին մասնակցում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միջոցառմանը առաջին անգամ մասնակցում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։