Oragir.News-ին ահազանգած քաղաքացին դժգոհում է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում ստեղծված իրավիճակից՝ պնդելով, որ բուժծառայություններից օգտվելու համար քաղաքացիները ստիպված են ժամերով սպասել, իսկ որոշ հետազոտություններ հասանելի չեն։
Քաղաքացու խոսքով՝ պոլիկլինիկայում հերթերի կառավարման հստակ համակարգ չկա, ինչի հետևանքով այցելուները երկար ժամանակ են սպասում։

«Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում։ 10-ից մինչև 4-ը սպասել եմ, որ հերթս հասավ։ Կարգուկանոն չկա, բարդակ է, աջ ձեռքը ձախից խաբար չէ։ Խայտառակ վիճակ է, բարձրաձայնեք, թող դեմքերը տեսնեն»,-
Oragir.News-ին ասել է ահազանգած քաղաքացին։
Քաղաքացին նաև նշում է, որ պոլիկլինիկայում ոչ բոլոր անհրաժեշտ հետազոտություններն են հասանելի, ինչի հետևանքով բուժօգնության կարիք ունեցող մարդիկ լրացուցիչ դժվարությունների են բախվում։
Հիշեցնենք, որ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան գործունեությունը
տեղափոխել է քաղաքի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենք։
Պոլիկլինիկայի տնօրենը Վահագն Մկրտչյանն է, որը տնօրենի պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Մկրտչյանը, ըստ հրապարակային
տեղեկությունների, Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է։
Միաժամանակ, թիվ 2 պոլիկլինիկայի շենքը ներկայում
վերանորոգվում է։
Անահիտ Չալիկյան