Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:30 25-11-2024

Ապրանք չի վաճառվում, բայց տեղի փող ենք տալիս. «Քրջի շուկայում» բողոքում են

Երևանում «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի հարևանությամբ շաբաթ- կիրակի օրերին իր գործն է սկսում ժողովրդավարական լեզվով հայտնի «Քրջի շուկան»։

Այստեղ կարելի է գտնել հնարավոր և անհնարին ամեն ինչ.սովետական տեխնիկաների մեջ կիրառվող սարքերի դետալներից մինչև հնամաշ հագուստ։

Oragir.News-ի հետ զրույցում վաճառողները նշեցին, որ իրենք հիմնականում գնում են վաճառվող ապրանքները, կամ իրենց տրամադրում են,և եթե 1 շաբաթի ընթացքում չեն կարողանում վաճառել, վերցնում են իրենցից։ Վաճառողների մի մասն էլ ասաց, որ շուկայում աղբանոցից բերված ապրանքներ էլ են։

«Քրջի շուկայում» վաճառականները գումար են վճարում( իրենց նշմամբ) տարածքի տիրոջը զբաղեցրած տեղի համար։

Շուկայում շատ էին արտասահմանցի գնորդները, մասնավորապես` Հնդկաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները և ուղղակի այդ էկզոտիկ տեսարանով հետաքրքրված զբոսաշրջիկները։

«Եթե մի քիչ ավել ես անցնում սահմանված տարածքից, գալիս ասում են, այս ի՞նչ ես արել, այս կողմ, այն կողմ գնա.այստեղ վաճառողները շատ-շատ են, եթե վերև բարձրանաք, ընդհանրապես տեղ չկա», - ասաց վաճառողներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով