Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 17:05 21-12-2023

Ի՞նչ միս է վաճառվում Գումի շուկայում․ ՍԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, վերահսկողություն են իրականացնել Խորենացի փողոցում գտնվող մսի իրացման տաղավարներում՝ Գումի շուկայում՝ ստուգելու վաճառվող միս-մսեղիքի ծագումը:

Նշենք, որ միս-մսեղիքը պետք է ունենա դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը։

Միսը պետք է նույնականացվի՝ համեմատելով դրա վրայի պարտադիր դրոշմակնիքը ձև 5 վկայականի հերթական համարի հետ. մսի և վկայականի համարները պետք է համընկնեն:

Կտրատված և սառնարան-ցուցափեղկերում դրված միսն էլ պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով, որը նույնական է Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ:

ՍԱՏՄ աշխատակիցները խանութներից մեկում արձանագրեցին խախտում, տնտեսավորղը տուգանվեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել