Մամուլ 1 տարի առաջ - 08:02 12-11-2024

Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության մասին քննարկումները դեռ շարունակվում են:

Չնայած Անդրանիկ Քոչարյանի ջանքերին՝ թեման ամեն գնով փակելու, Փաշինյանի հետ լեզու գտնելու, այնուամենայնիվ ՔՊ-ականների մի մեծ խումբ լուրջ է տրամադրված նրա պաշտոնանկությունը գլուխ բերելու հարցում: Իշխանականները թեման դեռ փակ չեն համարում, մեծամասնությունը կողմ է Քոչարյանի պաշտոնանկությանը, սակայն սպասում են Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ով էլ իր հերթին շարունակում է այս թեմայով լռություն պահպանել ու դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնում:

Ահա սա է պատճառը, որ հարցը դեռ առկախված է մնում: Ինչու առկախված, քանի որ հայտնի «ինքնաքննադատության նիստի» օրը, երբ ՔՊ-ականները հերթով մոտեցել են ամբիոնին եւ վատաբանել Անդրանիկ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը չի ընդդիմացել, լսել է մոտ 40 ներկաների դժգոհությունները, բարկացել, ասել, որ հարցը պետք է լուծվի խմբակցության մակարդակով. սակայն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը դեռ դրա վերաբերյալ համապատասխան «ՍՄՍ հաղորդագրություն» չեն ստացել: Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը սպասում են, Անդրանիկ Քոչարյանից սարսափելով՝ չեն նախաձեռնում պաշտոնանկությունը առանց լրացուցիչ ճշտումների»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ