Ներքին 1 տարի առաջ - 22:53 06-11-2024

Փաշինյա՛ն, ում ես դու պետք, եթե քո գյուղացու կողքին չես․ Վարդենուտի հողերի մասին

Կառավարության որոշմամբ՝ վարդենուտցիների սեփական հողերը ճանաչվել են գերակա շահ, ինչի դեմ նրանք բողոքի ակցիաներ են իրականացրել, դիմել վարչապետին, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվել հօգուտ բնակիչների։

Oragir.News-ի հետ զրույցում Վարդենուտի բնակիչներից մեկը նշեց, որ իր դատի օրն առանց հիմնավորման փոխվել է։

«Ոչ մի բան չեղավ, դատավորը նույնիսկ իմ հետ չխոսեց։ Դատը տեղափոխեց դեկտեմբերի 26, չասեց էլ՝ ինչ պատճառով։ Տո արհամարհում են մեզի, իբր հետներս խոսում են, որ մի հատ էլ հետաքրքրվեմ, թե ինչի են տեղափոխել օրը։ Ես պիտի ՝թամ «Ռիդ», տեսնամ՝ ընդեղ ինչ կասեն, որ ես վերջնականապես կենտրոնանամ»,- ասաց նա։

Գյուղացու խոսքով՝ դեռ կան մարդիկ, ովքեր դատական գործընթացների մեջ են։

«Մեռյալ վիճակ ա, սուս փուս արած կանգնած են։ Ինչ անենք, ում մոտ էթանք, ով ա մեզի շան տեղ դնող, ով ինչ արեց էսքան ժամանակ, գնացինք-էկանք, ճամփեքը փակինք, ոչ մեկ շան տեղ չդրեց։
Վարչապետը խաբեց, մեր հետ էլ ոչ մեկը չհանդիպեց։ Հազար ափսոս էս ժողովուրդը, հազար ափսոս էս ազգը, որ նման վայ-ղեկավարներ ունի, չվայելեք։ Բա որ դու քո գյուղացու հետ չես, քո ժողովրդի հետ, որ շաբաթով հրապարակ քնանք, որ քեզի դնեին գահին, էլ դու ում հետ ես։ Այ մարդ, հա ձեր փայը կա, ինչի եք ագահություն անում»,- նշեց նա։

Վարդենուտցու խոսքով՝ մարդիկ կան, ովքեր փողերն վերցրել են ու հողերն արդեն օտարվել են։

«Ես գումար չեմ ուզել։ Ես ասել եմ՝ իմ հողի նման, իմ տերիտորյայի մեջ հող տաք։ Մեր գյուղացիներից մի տղա էլ էր հող ուզել, հիմա էդ մարդուն առաջարկել են տառերի մոտ, բայց էդ տղեն չէր համաձայնվել։ Հեռու ա, իմ տերիտորյային մոտ հող առ տուր ինձ։ Ամենառաջինը գյուղի ղեկավարն իրա հողերը տվեց, թե ինչ պայմանով չգիտեմ։ Գյուղացիները գնացին, մի բան ավել տվեցին, ասենք փողը բռնելա 1 միլիոն, մի 500․000 դրամ ավել տվեցին, հողը վերցրին։ Օրական մեկին, էրկուսի հետ դատը կշահի կվերցնի հողերը»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ա միս առաջ գնացել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու կատարված շինաշխատանքներին։ Վարչապետի այցին ընդառաջ Վարդենուտի բնակիչները հավաքվել էին գյուղի սկզբնամասում՝ ակնկալելով հանդիպել Փաշինյանի հետ և ներկայացնել իրենց խնդիրը․ նրանք դժգոհում են կառավարության որոշումից, որով վարդենուտցիների սեփական հողերը ճանաչվել են գերակա շահ։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին