Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է
copy image url

Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է

Միտք Ներքին 5 ամիս առաջ - 17:12 04-11-2024
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վրաստանի նախագահն իր ֆեյսբուքյան անձնական էջում տարածել է վրացական տուրգործակալության մի գովազդ, որտեղ Հայաստանի Լոռու մարզի առնչությամբ կան մեղմ ասած խնդրահարույց ձեւակերպումներ:
Այն, որ Վրաստանում կա այդ վերաբերմունքը Լոռու, Լոռու մարզի պատմամշակութային որոշ հուշարձանների հանդեպ, բոլորովին նորություն չէ: Նաեւ հայտնի է, որ այդ առնչությամբ տարիներ շշարունակ բավականին բարդ քննարկումների մեջ են երկու եկեղեցիները՝ Հայ Առաքելական եւ Վրաց Ուղղափառ եկեղեցիները:
Սա չափազանց նուրբ թեմա է, որ Հայաստանն ու Վրաստանը հետխորհրդային ավելի քան երեք տասնամյակում փորձում են կառավարել շատ մեծ ջանքի գնով, թե եկեղեցիների, թե կառավարությունների մակարդակով:

Ընդ որում, այսպես ասած հանրային մակարդակով այդօրինակ խնդիրներ առկա են երեւի թե բոլոր պետությունների միջեւ, եւ հետեւաբար հարցը միշտ էլ հենց այն է, թե վերնախավային մակարդակում ինչպես են կառավարվում այդ նուրբ հարցերը:

Վրաստանի նախագահը, որը կարծես թե երբեք էլ աչքի չի ընկել առանձննակի նրբանկատությամբ, իրեն թույլ է տալիս կիսվել մի նյութով, որը վերաբերում է հենց այդ նուրբ թեմաներին:

Եվ, չնայած նա անում է դա իր ոչ թե պաշտոնական, այլ այսպես ասած անձնական օգտահաշվով, միեւնույն է, մեղմ ասած բարդ բան չէ հասկանալը, որ անգամ այդ օգտահաշիվը ասոցացվում է նախագահական կարգավիճակի, հետեւաբար՝ պետական կարգավիճակի հետ:

Ըստ այդմ, Վրաստանի նախագահը թույլ է տալիս կոպիտ սխալ, եւ չափազանց հայտնի ու նուրբ թեմայի վերաբերյալ նա թույլ է տալիս այնքան կոպիտ սխալ, որ մեղմ ասած շատ բարդ է պատկերացնել, որ դա արվել է «չհասկանալով»:

Առավել եւս, որ դա արվում է Վրաստանի համար չափազանց զգայուն մի ժամանակաշրջանում, որը ոչ պակաս զգայուն նշանակություն ունի նաեւ Հայաստանի համար:

Հարց է առաջանում, Վրաստանի նախագահը իր անձնական օգտահաշվով այդ ինչքա՞ն հաճախ է տուրգործակալությունների գովազդներ տարածում, որ հանկարծ որոշել է անել դա Հայաստանի թեմայով, եւ առավել եւս այս փուլում: Հատկապես, որ Վրաստանից դեպի Հայաստան՝ Լոռու մարզ տուրայցերը բոլորովին նոր երեւույթ չեն:

Ի դեպ, շատ լավ է, որ այդ այցերը կան: Ինքս տարիներ շարունակ բազմիցս արտահայտվել եմ, որ պետք է հայ-վրացական զբոսաշրջայյին կոոպերացիայի խորացում, այդ թվում ոչ միայն Լոռի, նաեւ Շիրակ:
Պաշտոնյաները պետք է նպաստեն դրան, այլ ոչ թե երկու երկրների ու ժողովուրդների միջեւ առանց այդ էլ բավականին նուրբ հարցերի առկայության դեպքում ունենան սադրիչ դերակատարում:
Իսկ Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է:

Եվ այստեղ էական է մեկ այլ հանգամանք: Անցնող օրերին եղավ մեկ այլ տեղեկատվական սադրանք հայ-վրացական հարաբերության դեմ, իբրեւ թե Վրաստանը թույլ չի տալիս ֆրանսիական սպառազինությունը գա Հայաստան:

Գրեթե չունեմ կասկած, որ Վրաստանի ընտրության եւ հետընտրական բարդ իրողության ֆոնին կա նպատակ՝ հրահրել նաեւ հայ-վրացական լարվածություն եւ այդ կերպ մեծացնել մթնոլորտային ճնշումը Վրաստանի կառավարության նկատմամբ: Այդ նպատակը հետապնդողներին բնականաբար չի հուզում, թե այդ նույն ճնշումը ինչպիսի հետեւանք կունենա նաեւ Հայաստանի համար:

Գնահատականս այն է, որ Հայաստանը պետք է չտրվի զգայականության եւ չարդարացնի այն հնարավոր հաշվարկը, որ կարող է լինել նաեւ Վրաստանի նախագահի կամա, թե ակամա ներգրավմամբ:

Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունը 2024 թվականի փետրվարից ի վեր ամրագրված է ռազմավարական գործակցության հռչակագրով: Հարաբերությունը պետք է գործնական մակարդակում էլ լինի այդ բնույթին համարժեք, հետեւաբար պետք է մի կողմից բարձրորակ աշխատունակություն նուրբ հարցերը կառավարելու, հետեւաբար նաեւ տարատեսակ սադրանքների չենթարկվելու հարցում:

Միեւնույն ժամանակ, գուցե Զուրաբիշվիլուն «զգաստացնելու» հարցում օգտակար լինի նաեւ Ֆրանսիա՞ն, որի ԱԳՆ նախկին աշխատակից է եւ քաղաքացի Վրաստանի դեռեւս նախագահը: Ոնց էլ չլինի, նախկինից կլինեն պահպանված կապեր՝ մեղմ ասած: Չեմ կարծում, թե Ֆրանսիայի համար օգտակար է հայ-վրացական որեւէ լարում, որեւէ կայծ»:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ

Ձեզ գուցե հետաքրքրի