Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 17:09 22-10-2025

Ասել, թե մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է․ Պապիկյան

Վերջին երկու օրերի ընթացքում հանրային տարբեր հարթակներում կամ հանրային տարբեր գործիչների կողմից տարբեր տիպի քննադատություններ են հնչել: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի հարցին:

«Նշեմ, որ այս միտքը նոր միտք չէ. նախ խորհուրդ կտամ այն գործընկերներին, ովքեր մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու և նախընտրական ինչ-որ գործողություններ կատարելու մեջ, կարդան Կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրով մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը: Դա սևով սպիտակի վրա գրված է. կարելի է հիմա կարդալ:

Երկրորդ փաստաթուղթը՝ ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգ: Այնտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել: Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա: Եվ, իհարկե, ամեն ինչ կախված պետք է լիներ, թե մեզ հաջողվո՞ւմ է այս տարիների ընթացքում պայմանագրայինների թվաքանակն ավելացնել: ԱԺ-ն շուրջ երկուսուկես տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին 6 ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր: Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ: Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն, այսինքն՝ խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է»,- նշեց Պապիկյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը