«Opel»-ը Նորամարգ գյուղի գերեզմանների մոտ հայտնվել է ջրանցքում. վարորդը մահացել է. shamshyan.com
copy image url

«Opel»-ը Նորամարգ գյուղի գերեզմանների մոտ հայտնվել է ջրանցքում. վարորդը մահացել է. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 17:46 01-11-2024
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գեորգի Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի գերեզմանատների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը:

Վարորդին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից, մինչ այդ ուղղելով ավտոմեքենան, ապա օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգոնւթյան բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: