Մամուլ 1 տարի առաջ - 09:00 26-10-2024

Մահարձանի պատրաստման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծումից հետո. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2006 թ.-ի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման մեջ: Դրանով հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում՝ գերեզմանի բարեկարգման, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը, որպես աջակցություն, տրամադրվում է հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով՝ հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում:

Նախարարությունը կարծում է՝ սա արդյունավետ չէ և հաճախ հանգեցնում է նրան, որ հանգուցյալի հարազատները լիովին իրազեկված չեն լինում գործընթացի ժամանակացույցին և հաճախ դիմում են խնդրանքով արդեն իսկ նշյալ կարգով սահմանված ժամկետները անցնելուց հետո, ինչն իր հերթին առաջացնում է հարցի վերաբերյալ լրացուցիչ բարդություններ և խոչընդոտներ: Այսինքն՝ ներկայումս հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց օգնության տրամադրումը պահանջում է հանձնաժողովի կողմից լրացուցիչ որոշման ընդունում։ Սա հանգեցնում է գործընթացի անհարկի ձգձգման, իսկ գործընթացի ժամանակացույցի վերաբերյալ հարազատների լիովին իրազեկված չլինելու հանգամանքը առաջացնում է լրացուցիչ բարդություններ և խոչընդոտներ:

Հիմք ընդունելով սա և 2024 թ.-ի սեպտեմբերի 10-ի վարչապետի աշխատակազմի ղեկավարի 02/11.3/29001-2024 հանձնարարականը, ըստ ԿԳՄՍ նախարարության, անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, որոնց համաձայն գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը պայմանավորված լինի հանձնաժողովի ստեղծման փաստով, ոչ թե հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով: Այսպիսով՝ նախագիծը ենթադրում է օգնության տրամադրման մեխանիզմի փոփոխություն։ Նոր խմբագրությամբ նախատեսվում է, որ գերեզմանի, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծումից հետո:

Հանձնաժողովի ստեղծման փաստը կդառնա օգնության տրամադրման միակ հիմքը, և լրացուցիչ որոշում չի պահանջվի: Նախարարությունն ընդգծում է՝ նշյալ փոփոխությունը կբերի տվյալ գործընթացի առավել կանոնակարգմանը և դրա հետ կապված հետագա գործառույթների դյուրացմանն ու ընթացակարգի պարզեցմանը: Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետբյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն չի նախատեսվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան