Մամուլ 1 տարի առաջ - 09:00 24-10-2024

Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հայաստանում իրականացված հարցման արդյունքներից պարզվում է, որ ըստ մեր քաղաքացիների, Հայաստանի առավել կարևոր քաղաքական գործընկերն է Ֆրանսիան: Այդպես է մտածում հարցվածների 59 %-ը։ Հաջորդում է Իրանը՝ 58 %, ապա՝ ԱՄՆ-ը՝ 48 %, Հնդկաստանը՝ 41% և ԵՄ-ն՝ 34 %: Ռուսաստանը կարևոր քաղաքական գործընկեր է համարել հարցման մասնակիցների 33 %-ը, իսկ 30 %-ի կարծիքով, այդ երկիրը Չինաստանն է:

Կան տեսակետներ, ընդ որում, այդպիսի մոտեցում ունեցողների թիվը քիչ չէ, որ այդ հարցումն օբյեկտիվ չէ, ունի քաղաքական երանգավորում և ուղղվածություն, քանի որ սոցհարցում իրականացրած կազմակերպության գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։ Բացի այդ, տվյալ կազմակերպությունը հանդես է գալիս «ամբողջ աշխարհում ժողովրդավարության առաջխաղացման օգտին»։ Այդուամենայնիվ, պետք է ընդունել, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը նույնպես տվել է իր արդյունքները։ Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ, ի վերջո, Փաշինյանն ու իր թիմը 2018 թ.-ից սկսած վարում են հակառուսական ներքին և արտաքին քաղաքականություն. ի մասնավորի՝ տարբեր մեդիամանիպուլ յացիաներով և հազարավոր ֆեյքերով փորձում են ՌԴ-ի դեմ սև փիառ իրականացնել։

«Արևմուտքը ՀՀ-ում ունի հարյուրավոր ՀԿ-ներ և այլ ազդեցության գործակալների ցանց, որի միջոցով իրականացվում է Արևմուտքի լոբբիզմը։ Աստիճանաբար հայ հասարակությունը սկսել է Ֆրանսիային և ԱՄՆ-ին դիտարկել որպես ՀՀ-ի կարևոր քաղաքական գործընկերներ։ Դա պայմանավորված է նաև Արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծմամբ, որի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն ու ՔՊ-ն են, սակայն ՀՀ քաղաքացիների մոտ գործող իշխանությունները փորձում են ստեղծել այնպիսի կարծիք, որ դրա մեղավորը ՌԴ-ն է»,- գրում են հեղինակները՝ հավելելով, որ հակառուսական քարոզչությունն աստիճանաբար տալիս է իր արդյունքները, և Մոսկվան պետք է եզրակացություններ անի ու քայլեր ձեռնարկի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը