Մամուլ 1 տարի առաջ - 08:15 24-10-2024

Օսկանյանը արցախցիներից ավելին է պահանջում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վարդան Օսկանյանի գլխավորած Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը վերադարձել է արտերկրից, որտեղ տասնյակ հանդիպումներ են ունեցել եւ քննարկել արցախցիների վերադարձի եւ իրավունքների հարցերը։ Վերջին օրերին հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի, պատգամավորների, կառավարության անդամների, փորձագետների հետ եւ հաշվետվություն ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ։

Վարդան Օսկանյանի փոխանցած տեղեկությունները մի կողմից լավատեսական տրամադրություններ են առաջացրել արցախյան շրջանակներում, հույս ներշնչել, որ հարցը փակված չէ, մյուս կողմից՝ ամաչեցրել նրանց, քանի որ Օսկանյանն ասել է, որ հանձնախումբը տիտանական աշխատանք է կատարում, իսկ իրենք անգործության են մատնված։ «Ի՞նչ եք անում դուք»,- ուղիղ հարց է տվել Օսկանյանը՝ նկատելով, որ հաշված մարդիկ են բարձրաձայնում արցախցիների իրավունքների եւ հատկապես վերադարձի իրավունքի խնդիրը։

Ներկաներից շատերը նեղվել են, փոքր-ինչ հակադարձել, որ անտարբեր չեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ միայն պատգամավորները, այլեւ հասարակական-փորձագիտական շրջանակները պետք է ակտիվանան` մի կողմից զսպելով հայաստանյան իշխանությունների ադրբեջանական խոսույթը, մյուս կողմից՝ հենարան դառնան հանձնախմբի համար, որ իրենք դրսում կարողանան հղում անել արցախյան շրջանակներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով