Մամուլ 1 տարի առաջ - 08:45 19-10-2024

Կապանում իրավիճակը թեժանում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ հայտնի դարձավ, որ Կապանում ապամոնտաժվել է նորմատիվ պահանջների խախտումով շահագործվող մի բենզալցակայան։ Մեզ պատմեցին, որ լցակայանը գործում էր ավելի քան 4 տարի, պատկանում էր իշխանամերձ գործարար Էդգար Հակոբյանին, որը հայտնի կառուցապատող է: Սյունիք այցերից մեկի ընթացքում Փաշինյանն այցելել էր նրա ընկերության կառուցած նորակառույց շենքերից մեկը։

Քաղաքում խոսում են, որ համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, որ վերջին ժամանակներում հայտնվել է իշխանության թիրախում, նույնպես անցել է հակագրոհի եւ որոշել է այլեւս աչք չփակել անվտանգային չափանիշներին չհամապատասխանող բենզալցակայանի վրա, ու քանդելու որոշում է կայացվել։ Մանավանդ որ լցակայանի սեփականատեր Էդգար Հակոբյանին, ըստ մեր աղբյուրի, ՔՊ-ն պատրաստվում է առաջիկա ընտրություններին քաղաքապետ դարձնել։ Էդգար Հակոբյանը մեզ ասաց, որ Փարսյանն իր հարազատ մարդն է, եւ ինքը, ըստ էության, առարկություն չունի այդ որոշման վերաբերյալ, քանի որ լցակայանի կողքին շենք էր կառուցում, եւ հիմա եկել է ավարտական ակտը ստանալու պահը, որը հրաժարվել են տրամադրել` բենզալցակայանի առկայության պատճառով։

Ինչ վերաբերում է, որ ինքը կարող է դառնալ իշխանության սրտի թեկնածուն, գործարարը կոռեկտ չի համարել խոսել այդ մասին․ «Հիմա քաղաքը քաղաքապետ ունի, հա, ես էլ եմ լսել, որ ինձ ուզում են․․․ վարչապետի, իշխանական թեւի հետ շատ բարձր մակարդակի, բարիդրացիական հարաբերություններ ունեմ, բայց այս պահին դեռ միտք չկա՝ քաղաքականությամբ զբաղվելու, դեռ բիզնեսներն ենք անում»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է