Մամուլ 1 տարի առաջ - 08:10 19-10-2024

ՔՊ-ական տիկնայք «բզկտել» են արդարադատության նախարարի ԺՊ-ին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական տիկնայք, մեր տեղեկություններով, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի աշխատասենյակում երեկ «բզկտել» են արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանին։ Հանձնաժողովի նիստի ընդմիջմանը նրանք գնացել են Վլադիմիր Վարդանյանի սենյակ, որտեղից քիչ անց բարձր խոսակցություններ են լսվել։ Պարզեցինք, որ Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլի Մինասյանն են նախարարի ԺՊ-ին նեղել, թե ինչու է կառավարությունը բացասական եզրակացություն տվել Ագնեսա Խամոյանի նախագծին, որը վերաբերում է ուժային եւ իրավապահ ոլորտի աշխատակիցների՝ թմրանյութի օգտագործումը բացառելու համար թեստեր հանձնելուն։

Հիշեցնենք․ Խամոյանն առաջարկել է թմրանյութերի օգտագործումը բացառելու համար ոստիկանների, քննիչների, ԱԱԾ, ՊՊԾ ծառայողների, փրկարարների` պատահականության սկզբունքով, տարեկան 2 անգամ թմրաթեստի հանձնում: Ա․ Հարությունյանը կառավարության մերժումը մեկնաբանել է տեխնիկական եւ մարդու իրավունքների խնդրով, բայց ՔՊ-ական տիկնայք նրան «տուպիկ են մտցրել» եւ ասել, որ պետք է ընդունեն, հակառակ դեպքում ժողովուրդն իրենց երեսին կթքի, որ խրախուսում են թմրամոլությունը։ Վերադառնալով նիստին՝ որոշել են նախագծի ընդունումը 2 ամսով հետաձգել, որ գործադիրը դրական եզրակացություն տա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է