Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:20 18-10-2024

Փաշինյանի ու իր ոհմակի պատճառով են մարդիկ արտագաղթում. հարցում

Երեկ կառավարության նիստում, անդրադառնալով ժողովրդագրական խնդիրներին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Արտագաղթի երևույթը Երրորդ հանրապետության մեջ ամենամեծ պրոբլեմն է, թո՛ւյլ տվեք ասել, որ այդ երևույթը բավարար չափով, ինչքան էլ զավեշտալի թվա, ուսումնասիրված չէ»:

Նրա խոսքով՝ Եվրոպա այցերի ժամանակ, շփվելով Հայաստանից արտագաղթած քաղաքացիների հետ, հասկացել է, որ կա մեկն, ով արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մեկն արտագաղթել է իր ականջին օղ կախելու պատճառով, մեկն արտագաղթել է այն պատճառով, որ խաշ չի սիրում, մյուսը, որ քաբաբ չի սիրում։

Վարչապետի այս արտահայտությունը բավականին շատ քննադատվեց համացանցում, որոշ օգտատերեր նրան անգամ սկսեցին ծաղրել։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվեց՝ իրենց կարծիքով՝ ինչո՞ւ են մարդիկ Հայաստանից արտագաղթում։

«Իշխանությունը մարդկանց քիչ է ուշադրություն դարձնում, դրա համար էլ արտագաղթում են։ Ժողովուրդը բարձիթողի վիճակում է»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ, անդրադառնալով Փաշինյանի կողմից արված արտահայտություններին, ասաց․ «Փաշինյանի պատճառով, էլ ինչի՞։ Այդ աննասունի մտքով ինչ անցնի՝ կաս»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան