Մամուլ 2 տարի առաջ - 08:43 15-10-2024

Դեսպանների փոփոխություն է սպասվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ավելի քան 4 ամիս Ուկրաինայում անօրինական պաշտոնավարող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ագրեմանի հարցը կարծես լուծվել է, նա մեկնում է Իտալիա։ Դեսպան է նշանակվել 2021 թ. հունիսի 1-ին, 3 տարով, ժամկետը լրացել է 2024-ի հունիսի 1-ին, սակայն ո՛չ հետկանչի, ո՛չ ժամկետը երկարացնելու մասին ՀՀ ԱԳՆ-ն եւ ՀՀ նախագահը հրամանագիր չեն արձակել: ԱԳՆ-ն շուրջ 2 ամիս է՝ չի պատասխանում, թե ինչ հիմքով է Կարապետյանը շարունակում աշխատել։ Ուկրաինայում ՀՀ նոր դեսպանի թեկնածուի անուն եւս շրջանառվում է: Ըստ որոշ լուրերի՝ նախկին փոխվարչապետ, այժմ վարչապետի խորհրդական Համբարձում Մաթեւոսյանն է Կիեւ գործուղվելու։

Մաթեւոսյանը երեկ մեզ ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, շտապեց տեղեկացնել, որ ինքը վարչապետի խորհրդականն է․ «Ես ինձ շատ լավ եմ զգում այս կարգավիճակում եւ փորձում եմ կատարել ինձ տրված հանձնարարականները»։ Մաթեւոսյանը սովորել է արտերկրում եւ աշխատանքային փորձ ունի Ուկրաինայում` 2013-2015 թթ․ աշխատել է Դոնեցկում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։ Նա փոխվարչապետի պաշտոնից ազատվեց 2022-ի դեկտեմբերին՝ ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ նրա օգտին էլ են լցոնում արել։ Արդյունքում Մաթեւոսյանը չդարձավ ՔՊ վարչության անդամ։ Բայց նրա աշխատանքից հատկապես դժգոհ էին` Բրյուսովի համալսարանի ընտրություններով պայմանավորված, երբ, լինելով հոգաբարձուների խորհրդի նախագահը, չկարողացավ անցկացնել Փաշինյանի թեկնածուին` Դավիթ Գյուրջինյանին, եւ ստիպված եղան վերջինիս ռեկտոր դարձնել խայտառակ օրինախախտումներով:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան