Ներքին 1 տարի առաջ - 20:56 01-10-2024

Իշխանությունները փորձեցին ամուսնուս լռեցնել, պատժել մեր ընտանիքին, իմ երեխաներին. իրավապաշտպանի կին

Արդեն հայտնել էինք, որ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ազատ է արձակվել, բայց նրա նկատմամբ սահմանափակումները շարունակվում են։

«Ազատությունը այսպես թե այնպես սահմանափակված է, որովհետև նրա ազատ ելք ու մուտքը հսկվում է հատուկ սարքավորումների միջոցով, այսինքն` վարչական հսկողությունը ինքնին սահմանափակում է, բայց ամենաոչիրավաչափ սահմանափակումը նրա հրապարակային խոսքի ամբողջական սահմանափակումն է, օրինակ` այն աննախադեպ է, որովհետև դեռևս նման ծավալի սահմանափակում Հայաստանում որևէ մեկի նկատմամբ չէր կիրառվել։ Կան առանձին քաղաքական գործիչներ, ում նկատմամբ դատարանները խոսքի ազատության որոշակի սահմանափակումներ կիրառել էին, բայց ոչ նման ծավալի։ Ինչ վերաբերվում է մեքենային, այն ուղղակի պահվում է կամայական. ավելին` քննիչի և դատախազի կողմից հանցավորություն է, որը հովանավորվում է հենց իրենց վերադասի կողմից»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը` Անգին Մալխասյանը։

Իրավապաշտպանի կնոջ խոսքով` ընդամենը դժվարություններ են ստեղծում, ինչը խոսում է իշխանությունների փոքրոգիության մասին։

«Այս պահին դատարանում քննվող գործը վերաբերվում է միայն լայվին և վկա հանդիսացող ոստիկանները այլևս իրենց ցուցմունքներում ուղղակի և անուղղակի հաստատել են, որ գործը բացառապես քաղաքական է, և Կարապետ Պողոսյանի ձերբակալությունը եղել է վերևներից հրահանգավորված։ Հետևաբար, վերլուծելով այն ամբողջը, ինչ տեղի ունեցավ վերջին ամիսներին և հիմք ընդունելով դատարանի վերջին որոշումը՝ կարող ենք փաստել ներկա կառավարիչները առաջնային փորձեցին նրան լռեցնել, միևնույն ժամանակ պատժել մեր ընտանիքին,իմ երեխաներին»,-ընդգծեց Անգին Մալխասյանը։

Հիշեցնենք, որ օրերս, դատարանի որոշմամբ, 3 ամսով երկարաձգվել էր Կարապետ Պողոսյանի տնային կալանքը՝ անփոփոխ թողնելով նրա նկատմամբ կիրառված 2.000.000 դրամ գրավը։

Նշենք, որ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ձերբակալվել է հունիսի 5-ին՝ Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ