Ներքին 1 տարի առաջ - 12:10 01-10-2024

Գտել են Միքայել Մինասյանի «սև հաշվապահությունը», նա ֆինանսավորել է նաև ՀԺ-ին. ինչո՞ւ ազատվեց Գրիգոր Մինասյանը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից ընդամենը 1 շաբաթ «պահանջվեց», որպեսզի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հեռանա զբաղեցրած պաշտոնից։

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մինասյանը գրառում է կատարել և հայտնել իր հեռանալու մասին․

«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը»։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականի պահանջի հեղինակը կամ հեղինակները, ոչ թե իշխող խմբակցության պատգամավորներն են եղել, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ պատգամավորների հայտարարություններն ու գործողությունները զուտ բեմադրություն են եղել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, բոլորովին վերջերս, երբ իրավապահները խուզարկել են Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի եղբոր՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի, Երևանում գտնվող գրասենյակներից մեկը, կարևոր տեղեկություն են հայտնաբերել, որում ներգրավված է եղել նաև Գրիգոր Մինասյանը։

«Իրավապահները խուզարկել են Միքայել Մինասյանի աշխատասենյակը, բայց ոչ մի էական բան չեն հայտնաբերել։ Ավելի ուշ քննիչներից մեկը, տեսնելով, որ ամեն ինչ իրար վրա է լցված, փոշոտ-կեղտոտ, չօգտագործվող և այլն, որոշել է հին համակարգիչներից մեկը վերցնել իրեն։ Ավելի ուշ տվյալ քննիչը որոշել է նախքան համակարգչի ինֆորմացիան ամբողջությամբ մաքրելը, ստուգել կոշտ սկավառակը՝ «վինչեստրը», և «սյուրպրիզ»։

Պարզվել է, որ հենց տվյալ համակարգչում է եղել Միքայել Մինասյանի «սև հաշվապահությունը», թե որ ընկերություններին ինչքան գումար է տվել, որ ԶԼՄ-ներին է հովանավորել և այլն։ Այդտեղ նշված է եղել նաև Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակ»-ի անունը։

Հատկանշական է, որ Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, 3 դրվագով ընդգրկված է եղել այդ սխեմաների մեջ։

Այս մասին արագ զեկուցվել է նաև Փաշինյանին, վերջինս էլ որոշել է անուղղակի ձևով ազատվել Գրիգոր Մինասյանից»,- հայտնեց մեր աղբյուրը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»