Ամեն օր թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս կան պատճառներ, որ խաղաղության եր օրակարգից շեղվենք գնանք ուրիշ ուղղությամբ: Բայց մեր ռազմավարությունն էն ա, որ մեր խնդիրը չի՝ ինչ են մեզ ասում, այլ մեր նպատակն է: Մենք գնում ենք մեր նպատակի հետևից, հակառակ դեպքում հնարավոր չի: Եվ մենք նաև մեր պատմությունից ենք էս դասը քաղել», - այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանը:
«Մեր ազգային արժեքն էն ա, որ մենք մեր նպատակի հետևից գնանք: Իմ նպատակը հետևյալն ա, որ իմ վարչապետի իմ գործունեությունը ավարտեմ էն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված ու վավերացված ա: Եթե էդպես չլինի, ես դա կհամարեմ ձախողում՝ հատկապես ինձ համար», - նշեց Փաշինյանը: