Ներքին 4 տարի առաջ - 10:41 13-01-2022

Եթե դեմ ա գնացել հորն ու եղբորը, ուրեմն՝ սկզբունքային ա. Անի Խաչատրյանը՝ Գրիգոր Մինասյանի մասին

Երեկ պարզ դարձավ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 12-ին որոշում է ստորագրել, որով Գրիգոր Մինասյանին նշանակել է Արդարադատության նախարարի տեղակալ: Իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը ստանձնել է ընկերության հիմնադրման պահից:

Նա հանդիսացել է նաև «Լեքս Փարթներս» իրավաբանական ընկերության հիմնադիր և որպես կառավարող մասնակից 2009 թվականից ղեկավարել է այդ ընկերությունը: Գրիգորի Մինասյանը Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է։

«Facebook» սոցիալական ցանցում տարբեր ուժերի ներկայացուցիչներ մերթ սատարում, մերթ համեմատում էին երկու եղբայրներին՝ Գրիգորին և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, Սարոյան եղբայների հետ, քանի որ նրանք իշխանության վերաբերյալ ունեն տարբեր իրարամերժ կարծիքներ։

Հետևելով տարբեր ուժերի ներկայացուցիչների գրառումներին՝ պարզ դարձավ, որ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության որոշ անդամներ՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը սատարում են Գրիգոր Մինասյանին՝ նշելով, որ կատարվել է արժանի նշանակում։

Oragir.news-ը կապ հաստատեց Անի Խաչատրյանի հետ՝ հասկանալու, թե ո՞րն է Գրիգոր Մինասյանին սատարելու՝ իր հիմնավորումը, արդյոք Մինասյանն այնքան սկզբունքայի՞ն է, որ հեղափոխական արժեքների համար դեմ է գնում եղբորն ու հորը։ Մեր հարցին ի պատասխան նա ասաց. «Էտ աջակցելը մեր կուսակցության աջակցելը չի, դա իմն ա, մենք ընկերություն ենք անում, ինքը իմ ընկերն ա, մենք իրար հետ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության շրջանակներում աշխատել ենք, երբ ինքն ավագանու անդամ էր, ես կարծում եմ, որ ինքը կարող է ու լավ փոխնախարար կլինի, իսկ ընտանեկան խորը հարաբերությունների մեջ կարծում եմ չպետք ա մտնեմ, եթե գնացել ա էդ քայլին, ուրեմն սկզբունքային ա»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում