Ներքին 4 տարի առաջ - 12:48 21-02-2022

Եթե նորմալ հարց տա, կպատասխանեմ, եթե էշություն, ուրեմն ոչ․ Մովսես Հակոբյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյաննը այսօր հայտարարել էր, որ եթե ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը չմասնակցի հանձնաժողովի նիստերին, ապա նա ստիպված կլինի հանրայնորեն պատասխանել իրեն ուղղված հարցերին։

Ավելի վաղ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ եթե հրավիրեն էլ, չի մասնակցի․ «Չեն կանչել, որ կանչեն էլ, չեմ գնա։ Գնամ ո՞ւմ ինչ բացատրեմ, մենք տարբեր լեզուներով ենք խոսում, իրար չենք հասկանում»,-ասել էր գեներալ Հակոբյանը։ Անդրանիկ Քոչարյանն էլ անդրադառնալով Մովսես Հակոբյանի այս հայտարարությանը այսօր ասել էր․

«Ինքը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու, որովհետև այս աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է, և պարոն Հակոբյանը անպայման, համոզված եմ, կգա հանձնաժողով։ Հակառակ դեպքում, ինքը պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որոնք իրեն պետք է տրվեր։ Էնպես չի, որ իր ֆիզիկական ներկայությամբ ա դա լինելու։ Պարոն Հակոբյանին կոչ եմ անում այդպիսի հայտարարություններ չանի, և որևէ պաշտոնյայի՝ անկախ իր նախկինում զբաղեցրած պաշտոնից՝ լինի նախագահ, վարչապետ, թե զորքերի հրամանատար։ Տեսաք՝ Արցախի Հանրապետության նախագահը ողջունեց հանձնաժողովի ստեղծումը, և պատրաստակամություն հայտնեց բոլոր այն պաշտոնյաների անունից, որոնք կհրավիրվեն, որ բոլորը, ովքեր բան ունեն ասելու այս հանձնաժողովին, պետք է ներկայանան։ Եթե Մովսես Հակոբյանը օր առաջ այդպիսի հայտարարություն է անում, ես էլ կարամ ենթադրություն անեմ, որ ընդդիմության մասնակցելու փորձել լեգիտիմացնելու Մովսես Հակոբյանի հայտարարությանը»,- ասել էր Քոչարյանը։ Ապա հայտարարությանը միջամտել է Սամվել Բաբայանը՝ ասելով, որ «այդ բոլոր գեներալներն էլ մասնակից են եղել»։

Անդրանիկ Քոչարյանը նաև հայտարարեց՝ «Կհրավիրենք, կգան՝ կգան, չեն գա, մենք կորոշենք՝ ոնց ենք հրավիրում, որ չխուսափեն գալուց»։ Oragir.news-ը կրկին կապ հաստատեց գեներալ Հակոբյանի հետ՝ հարցնելով, թե ինչպե՞ս կարձագանքի Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, նա ասաց, որ պատասխան չունի։

Հարցին, թե նորմա՞լ է համարում Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ «եթե չգան, այնպես կհրավիրենք, որ չկարողանան խուսափել», գեներալ Հակոբյանը պատասխանեց․ « Ո՞ւմ համար նորմալ, Անդրանիկ Քոչարյանի համար շատ նորմալ է, ինքը միշտ է այդպես խոսում»։ Գեներալ Հակոբյանից հարցրինք՝ այնուամենայնիվ մասնակցելո՞ւ է հանձնաժողովի նիստերին, պատասխանեց, որ « Իմաստ չեմ տեսնում մասնակցելու մեջ»։

Հետաքրքրվեցինք նաև՝ եթե հանրայնորեն իրեն հարցեր ուղղեն, հանրայնորեն կպատասխանի՞, գեներալը պատասխանեց․ «Եթե նորմալ հարց ուղղի, կպատասխանեմ, եթե էշություն, ուրեմն ոչ»։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի