Մամուլ 2 տարի առաջ - 07:25 28-09-2024

Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Խնամի-ծանոթ-բարեկամ կապով իշխանությունը պահող Նիկոլ Փաշինյանը, քրոջ աղջկան պետական համակարգում տեղավորելուց եւ հեռացնելուց հետո, անցավ քրոջ փեսային։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քրոջ դուստրը` Ռոնա Ահարոնյանը, մինչեւ վերջերս ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարն էր, ով ազատվեց պաշտոնից հուլիս ամսին՝ սեփական դիմումի համաձայն։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը, իր քրոջ աղջկանից բացի, 2022 թվականին պաշտոնի է նշանակել նաեւ նրա ամուսնուն՝ Վլադիմիր Հովհաննիսյանին։

Վերջինս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավարն է արդեն երկու տարի։ Մինչ այս պաշտոնին նշանակվելը Վլադիմիր Հովհաննիսյանը ՄԻՊ գրասենյակում հասարակ մասնագետի պաշտոնով է աշխատել, ապա դարձել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գլխավոր քարտուղարի տեղակալ։

Կինը եւ ամուսինը պաշտոնավարմանը զուգահեռ երկու տարում համատեղ սեփականությամբ երկու բնակարան են ձեռք բերել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Բնակարաններից մեկի հիփոթեքի մայր գումարի մնացորդը 2024 թվականին կազմել է 14 մլն 459 հազար դրամ։ Սա հերթական ապացույցներից է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անօրեն բան չի մերժում եւ ջուր է լցնում հակաօրինականության ջաղացին»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան