Ամանորին անվտանգ սնվելու կանոններ. խորհուրդներ մասնագետից
copy image url

Ամանորին անվտանգ սնվելու կանոններ. խորհուրդներ մասնագետից

Ներքին 2 տարի առաջ - 11:41 28-12-2022


Ամանորյա թոհուբոհի մեջ կարևոր հարցերից է անվտանգ սնվելու կանոնները պահպանելը, ինչը սկսվում է սննդի պահման, պատրաաստման, մատուցման, օգտագործման պայմաններից, որոնք խախտելու դեպքում արդեն ի հայտ են գալիս մարսողական գանգատներ, հիվանդություններ:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Հազոյանը ներկայացնում է, թե ինչ պետք է անել կամ ինչ չի կարելի անել, որպեսզի առողջական խնդիրներ ի հայտ չգան:

Եվ այսպես, սննդի ճիշտ պատրաստման, պահման և մատուցման դեպքում Դուք կարող եք պաշտպանել ձեզ և ուրիշներին այնպիսի միկրոօրգանիզմներից, ինչպիսիք են մասնավորապես Salmonella, E. coli O157:H7 և C. botulinum, որոնք կարող են լուրջ հիվանդություններ առաջացնել, օրինակ՝ բոտուլիզմ: Մթերքները պատշաճ ջերմաստիճանում պահելը այս բակտերիաների աճը կանխելու կամ դանդաղեցնելու լավագույն միջոցներից է:

Որո՞նք են սննդի անվտանգ պահման կանոնները
Բարեբախտաբար սննդի պահածոյացումը՝ բարձր ջերմաստիճանում եռացնել, ապա կոնսերվացնել և երկարատև պահել, այժմ բավականին քիչ է կիրառվում սնունդ պահպանելու համար։ Այս մեթոդով պահված սնունդը բավականին քիչ է, գրեթե չկա և այն չի համարվում անվտանգ սնունդ։

Ինչ վերաբերում է սառեցմանը, ապա մթերքները, որոնք պետք է սառեցնել պետք է դնել սառնարան՝ տուն հասնելուն պես, սենյակային ջերմաստիճանում դրանք 2 ժամից ավել թողնել խորհուրդ չի տրվում։
Սա կոչվում է «երկու ժամի կանոն»։ Սա հատկապես վերաբերում է մսին, թռչնամսին, ծովամթերքին և ձվին, իսկ եթե օդի ջերմաստիճանը 32,2 oc բարձր է ապա պետք է պահել մինչև 1 ժամ։ Պահպանեք ձվերը իրենց տուփի մեջ հենց սառնարանում, այլ ոչ թե դռան վրա, որտեղ ջերմաստիճանն ավելի տաք է:

Կարևոր է նաև հիշել, որ սառնարանում կամ սառցախցիկում չի կարելի սնունդն այնքան խիտ դասավորել, որ օդը չկարողանա շրջանառվել: Պահպանեք սառնարանի ջերմաստիճանը 4°C կամ ցածր, իսկ սառցախցիկի ջերմաստիճանը պետք է լինի -18°C: Պարբերաբար ստուգեք ջերմաստիճանը:
Սառեցումը չի նվազեցնում սննդանյութերը: Սառեցման ընթացքում սննդամթերքի սպիտակուցային արժեքը փոքր փոփոխության է ենթարկվում։

Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել սննդի պատրաստման ժամանակ

Մանրամասն լվացեք ձեռքերը, խոհանոցի բոլոր մակերեսները, միրգը և բանջարեղենը։
Սնունդը հեռու պահեք թույներից։ Չփչացող մթերքները մի պահեք կենցաղային մաքրող միջոցների և քիմիական նյութերի մոտ պահոցներում կամ այլ վայրերում:

Ցրտահարված սնունդն (freezer burn) այն է, երբ սննդի մեջ առաջանում են մոխրագույն, չոր բծեր, սակայն այդպիսի սնունդը համարվում է անվտանգ ուտելու համար։ Այդպիսի միսը կարելի է եփել և մատուցել։
Եթե պահածոյացված սնունդ եք օգտագործում, ապա ուշադիր զննեք դրանց արտաքին տեսքը, ապակյա արտաքին մասում կպչունությունը կարող է վկայել արտահոսքի մասին: Օգտագործելուց առաջ եռացրեք։

Կասկածելի սննդամթերքը պետք չէ ափսոսալ և հարկավոր է դեն նետել։ Եթե ցանկանում եք գումար խնայել, չեք թափում փչացած սնունդը և այն ուտում եք, ապա դուք կազմակերպում եք իսկական խրախճանք ձեր աղիների միկրոֆոլարի ինչպես «լավ» այնպես էլ «վատ» մանրէների համար։ Այդ հետևանքները «մաքրելու» կամ բուժելու համար հետո ստիպված կլինեք ավելի շատ գումարներ ծախսել։

Ամենից շատ դիտված

15:39 Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել. բոշան փաշա չի դառնա. Հայկ Դերզյան
12:00 Խելք. վայ չլիներ իրա ծնունդը. մաղթանքներ` Փաշինյանի 50-ամյակին. հարցում
09:49 50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են
14:06 «Քո չստացված մանկությունը մեր վրա մի՛ բարդիր». ակցիա՝ կառավարական ամառանոցների մոտ
13:37 Դու կարող էիր լինել հայրենիքի նվիրյալ, բայց մանկուց քո մեջ նստած «կիսատ մարդն» ու այլոց նկատմամբ չարությունը հաղթեցին
11:10 Զինվորներին տրվում է խոզի խորոված, հաճար, սպաս ու լոբով ճաշ. շահագործվել է ևս մեկ նոր ճաշարան
22:30 Նիկոլն անհավատ, սրբություն չունեցող մասոն ա, դրա համար հարձակվում ա եկեղեցու վրա. հարցում
22:14 Հենրիխ Մխիթարյանը ողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը․ Յուրի Ջորկաեֆ
09:41 Շնորհավոր, քեռի Նիկոլ. քաղաքացիների յուրօրինակ «շնորհավորանքը» Փաշինյանի ծննդյան կապակցությամբ
09:57 ՌԴ Բրյանսկի մարզում կամուրջը փլուզվել է մարդատար գնացքի վրա. կան զոհեր