Մամուլ 2 տարի առաջ - 07:06 26-09-2024

Եվ դեպի ո՞ւր այդպես անհաղորդ, անկարեկից, անհիշողություն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան առանց այդ էլ օրհասի մեջ գտնվող Արցախում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ: Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում անհայտ պատճառներով տեղի ունեցավ պայթյուն: Հարյուրավոր մարդիկ, որ հավաքվել էին այդ պահեստի մոտ՝ Հայաստանի Հանրապետության տարածք հասնելու համար որոշ չափով վառելիք ստանալու համար, վայրկենապես հայտնվեցին կրակի ճիրաններում:
Վերջերս շրջանառված տեղեկության համաձայն, միայն այդ պայթյունից զոհվել է 238 մարդ, ևս 22 հոգու ճակատագիրը մինչ օրս անհայտ է ու այդպես էլ, հնարավոր է, անհայտ մնա: Հարյուրավոր մարդիկ էլ ծանր այրվածքներ ստացան, վիրավորներ կան, որ մինչ օրս չեն ապաքինվել: Ինչն է հատկանշական. կատարված ողբերգության հետ կապված սուգ չհայտարարվեց: Կարծես այդ մարդիկ մերոնք չէին, մեր ազգակիցներն ու հայրենակիցները չէին, կարծես միևնույնն էր, թե ինչ է կատարվել: Բայց դա չէ միայն: Աղետներն ու բազմաթիվ մահերը Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարման այս 6 տարիներին, սոսկալի է հնչում, բայց սովորական, առօրեական մի բան են դարձել, ըստ այնմ՝ մարդկային նկարագրից զրկելով թե՛ անհատների, թե՛ հավաքականությանը:

Ո՞վ է հիմա հիշում, որ 2020-ի պատերազմից առաջ առնվազն 11 մարդ մահացավ «տեխնիկական սպիրտից» պատրաստված «օղի» օգտագործելու հետևանքով: Որևէ մեկը հիշո՞ւմ է, տեղյա՞կ է, թե այդ խայտառակ եղելության «գործի» քննությունն ինչով ավարտվեց: Այսպես կոչված՝ «պինցետով, տնական արաղով» հաղթահարելի կորոնավարակի համաճարակից ավելի քան 10 հազար մարդ մահացավ: Մեր այդ հայրենակիցների հիշատակի հավաքական օր հայտարարվե՞ց: Ո՛չ: Կարծես դա մեր հայրենակիցները, մեր հարազատները չէին: Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրեց տխրահռչակ «կապիտուլյացիոն հայտարարությունը»՝ պատերազմում ավելի քան 5000 զինվորների ու սպաների մահվան մատնելուց հետո:

Մեր այդ լուսավոր տղաների հիշատակը հարգելու համար սգո օր հայտարարվե՞ց: Ո՛չ: Միայն Փաշինյանի «լայվային» բացականչությունները հնչեցին, թե՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը...»: Հիշեք 2021-ի մայիսի սրացումները, 2022-ի սեպտեմբերյան մարտերը: Զոհեր, զոհեր, զոհեր: Ոչ մեկի դեպքում իշխանությունները որևէ կերպ հաղորդակից չեղան, անհաղորդ մնացին: Միանգամից 15 զինվորական այրվեց «զորանոցի» տակ հարմարեցված ինչ-որ կիսաբարաքային շինության մեջ...
Ու էլի՝ ոչ մի խոսք քրեական վարույթի ընթացքի մասին: Եթե մի չորրորդական կարգի երևույթի վերաբերյալ «թեմա» լինի, անմիջապես կտարածեն, կարձագանքեն, կմեկնաբանեն: Կարևորը՝ տակը քաղաքական աստառ լինի: Իսկ մարդկային տասնյակ, հարյուրավոր, հազարավոր կյանքերը... ոչի՞նչ:
Լավ, այս իշխանությունը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել, ըստ այդմ՝ պիտի լռեն, սգո օր չհայտարարեն, փորձեն մոռացության տալ: Իսկ մե՞նք, մյուսնե՞րս: Իսկապե՞ս անհաղորդ ու անկարեկից ենք դառնում, թե՞ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մահը դարձնել «սովորական մի բան»: Եվ այդպես ո՞ւր ենք գնում: Դեպի ապագա՞:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը