Մամուլ 1 տարի առաջ - 09:03 24-09-2024

ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Մի շարք խոշոր ձեռնարկություններում՝ ԶՊՄԿ-ում, «Լիդիան Արմենիայում» և այլ հաստատություններում մասնաբաժիններ ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ականներն այս անգամ ընկել են «Հայէլցանցերի» հետևից։

Սեպտեմբերի 20-ին Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում էր ծավալել էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցերի վերաբերյալ։

Քննարկմանը, որը վարել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Ըստ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի՝ բոլոր կառույցները՝ ԱԺ-ն, կառավարությունը, ՏԿԵՆ-ը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իրենց տեղերում են և տողատակերում անպատասխան մի հարց է թողել՝ «իսկ ո՞վ է մեղավոր»։ Քննարկումը, ըստ ԱԺ կայքի, ի բարօրություն ոլորտի բարելավման էր, սակայն թատերաբեմ դարձած ԱԺ-ում իշխանականների նպատակը այլ էր։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխող խմբակցությունը նպատակ ունի ՀԷՑ ցանցը փաստացի խլել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձեռքից, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերը վաճառեցին, ապա ստիպված եղան 15% բաժնեմասը նվիրել կառավարությանը։

Մեր ունեցած տեղեկության ապացույցը նույն ՔՊ հրավիրած քննարկման ընթացքում տվեց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ հարց հնչեցնելով. «Մենք տիրապետո՞ւմ ենք այն տեղեկատվությանը, թե սեփականատերը ինչ գնով է ձեռք բերել «Տաշիր» ցանցը։ Պատասխանը մինչ այժմ ոչ ոք չգիտի։ Դրա ապացույցը ինձ համար եղել է այն, որ ձեռքբերումից հետո ամենապահանջված պաշտոնները, որին ձգտում էին բոլորը, ՀԷՑ-ի համակարգի պաշտոն զբաղեցնելն էր. տարածքային պետերը, մասերի պետերը, ըստ աստիճանակարգի, շատ արագ դարձան միլիոնատերեր։ Գաղտնիք չէ, չէ՞»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Այս հարցը նա ուղղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ բողոքելով 14-15 ժամով Կենտրոնում հոսանքազրկումներից։
Հարկ է նշել, որ, այո, ՀԷՑ-ի աշխատանքից դժգոհություններ կան, հոսանքազրկումները խայտառակ ծավալի են հասել, բայց դեռ դրանք այն ողբերգական մակարդակում չեն, ինչպես օրինակ «Վեոլիա Ջուր» ընկերության դեպքում, երբ 50%-ից ավելի ջրի կորուստ ունենք, մայրաքաղաքն էլ Վենետիկի է «վերածվում» գրեթե ամեն անձրևից հետո, բայց ՔՊ-ից ոչ ոք ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կոլապսի մասին չի անհանգստանում, ԱԺ-ում քննարկում չի կազմակերպում: Ֆրանսիական «Վեոլիա Ջրի» դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկվում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի