Ներքին 1 տարի առաջ - 19:29 17-09-2024

Երևանի պաշարումից 300 տարի անց կանգնած ենք նույն թշնամու առջև, ով հայտարարում է՝ Երևանն իրենն է․ Արմեն Այվազյան

Yerkir.am-ի փոխանցմամբ՝ այսօր տեղի ունեցավ պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսը։

«Հենց այս օրերին ավարտվում է Երևանի պաշարման 300-ամյակը։ Պաշարումը սկսվել է 1724 թ. հունիսի 24-ին, իսկ բերդը հանձնվել է սեպտեմբերի 23-ին։ Այս իրադարձության պատմական կարևորությունը շատ մեծ է, այն եզակի է մի շարք առումներով։ Նախ, վերջին 300 տարվա ընթացքում Երևանը այլևս երբեք օսմանյան կամ թուրքական զորքերի կողմից չի պաշարվել։ 1724 թ․ եղել է միակ վերջին դեպքը, դրանից հետո ամենամոտը Երևանին թուրքական զորքերը մոտեցել են 1918 թ․ և հասել մինչև Սարդարապատ, բայց Երևանի պատերի տակ չեն հասել։ Օսմանյան զորքերի դեմ Երևանում հայերը չեն կռվել երբեք, միակ դեպքն է։ Դրանից առաջ եղել են պաշարումներ, բայց հայերը, քանի որ անկախ պետություն չէին, չեն մասնակացել քաղաքի պաշտպանությանը։ Եվ մյուս հանգամանքը հետևյալն է, Երևանի գրավումից հետո հայկական բնակչությունը Երևանում ոչնչացվել է, 30․000 մարդ կոտորվել է, բոլոր պաշտպանները նահատակվել են, իսկ մնացած բնակչությունը տարվել է գերության օսմանյան կայսրության խորքերը։ Այսօր էլ մենք կանգնած ենք նույն թշնամու առջև, Թուրքիա, թե Ադրբեջան նույնն է, նրանք պատերազմ են մղում Հայաստանի դեմ և հայտարարում, որ Երևանը ադրբեջանական քաղաք է եղել և պետք է վերադարձվի», - նշեց Արմեն Այվազյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու