Արտաքին 5 տարի առաջ - 22:47 02-07-2021

Թուրքիան պահպանելու է իր ներկայությունն Ադրբեջանում՝ վերցնելով այն, ինչ իրենն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաքարյա նահանգում տանկերի համար թրթուրների արտադրության գործարան կատարած այցի ժամանակ ասել է, որ Թուրքիան մտադիր է պահպանել իր ներկայությունը Լիբիայում, Ադրբեջանում, Սիրիայում և արևելյան Միջերկրական ծովում: Հաղորդում է minval.az-ը:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան, անկասկած, կվերցնի այն, ինչն իրեն է պատկանում:

Խոսելով տանկերի մասին՝ Էրդողանն ասել է, որ թուրքական արտադրության առաջին Altay տանկերը նախատեսվում է 2023 թ. սկզբին հանձնել Թուրքիայի զինված ուժերին:

Թուրք առաջնորդը վստահեցրել է, որ Altay տանկերը հասնելու են նույն ճանաչմանը, ինչ հարձակողական ԱԹՍ-ները, որոնց մասին տեղյակ է ողջ աշխարհը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան