Արտաքին 4 տարի առաջ - 17:47 01-11-2021

Լավրովը Նորվեգիայում մի կերպ է խուսափել սկանդալից՝ վերցնելով արժեքավոր հուշաիրը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Նորվեգիա կատարած այցի ժամանակ անհարմար իրավիճակ է ստեղծվել, որը քիչ էր մնում վերածվեր սկանդալի, սակայն դրանից հաջողվել է խուսափել, հաղորդում է Aftenposten-ը։ Լավրովը Տրոմսյոյում ճաշի ժամանակ զրուցել է Թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Վիտֆելդտի հետ։ Վերջինս որոշել է ցույց տալ նրան ընտանեկան հուշաիր՝ պապի զարդատուփը, որը գերության մեջ էր գերմանացիների մոտ խորհրդային զինվորների հետ միասին:

Վիտֆելդը նշել է, որ գերության մեջ պապը ուումնասիրել է ռուսերեն և սովորել է կարդալ ռուսերեն բանաստեղծություններ։ Դրա համար զարդատուփը դարձել է երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։ «Ուստի ես ուզում եմ ձեզ ցույց տալ այս զարդատուփը, որը դրված է մեր տանը՝ որպես թանկագին հիշատակ»,- դիմել է Լավրովին նորվեգացի նախարարը և նրան փոխանցել զարդատուփը։

Սակայն Լավրովն այնպես է հասկացել Վիտֆելդին, որ որոշել են նրան նվիրել այդ զարդատուփը։ «Շնորհակալություն այս անգին հուշանվերի համար: Այն իր տեղը կգտնի մեր նախարարության թանգարանում»,- ասել է Լավրովը։ Ի պատասխան Վիտֆելդը ժպտացել է:

Ինչպես հաջողվել է պարզել, Լավրովն, այնուամենայնիվ, նախարարին է վերադարձրել պապի զարդատուփը, իսկ երկրների միջև հարաբերություններում սկանդալ տեղի չի ունեցել։ Նորվեգիայի ԱԳՆ-ն լրագրողներին հայտարարել է, որ դա եղել է «ոչ մեծ թյուրիմացություն»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին