Լիլիթ Մակունցը խառնվել է ներամերիկյան քաղաքականությանը. նա պետք է հետ կանչվի
copy image url

Լիլիթ Մակունցը խառնվել է ներամերիկյան քաղաքականությանը. նա պետք է հետ կանչվի

Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 19:00 27-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Օգոստոսի 19-22-ը ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում տեղի է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովը, որի ընթացքում Քամալա Հարիսը պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախագահի, Թիմ Ուոլցը՝ փոխնախագահի թեկնածու։

Դեմոկրատական կուսակցության համաժողովին ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը։ Մի շարք փորձագետների և քաղաքական գործիչների համոզմամբ՝ Մակունցը չպետք է մասնակցեր այս միջոցառմանը, քանի որ դեսպանները պարտավոր են քաղաքական չեզոքություն պահպանել, ինչպես նաև նրա մասնակցությունը վկայում է այն մասին, որ ՀՀ գործող իշխանությունները շահագրգռված են ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակով։

Oragir.News-ի հետ զրույցում Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը նշեց, որ դեսպանները նման միջոցառումների կարող են մասնակցել միայն այն դեպքում, երբ վերջիններս պաշտոնական հրավեր են ստացել, ինչպես նաև մասնակցում են բոլոր թեկնածուների միջոցառումներին․

«Օրինակ դիվանագիտական պրակտիկայում լինում է, որ նախագահի թեկնածուները կամ կուսակցությունները դեսպանների համար առանձին հանդիպում են կազմակերպում՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց մոտեցումներն ու ծրագրային դրույթները ներկայացնելու համար։ Բայց կուսակցության համագումարների վերաբերյալ մոտեցումներն այլ են, և այո՛, դեսպանը պետք է ձեռնպահ մնա քաղաքական միջոցառումներին մասնակցելուց և ցուցաբերի չեզոքություն»։

Էդգար Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ այս ամենը Լիլիթ Մակունցին բացատրելը շատ դժվար է, որովհետև վերջինս ոչ թե դիվանագետ է, այլ քաղաքական գործիչ, ուստի նրա պարագայում նման արկածախնդրությունները կարելի է սովորական երևույթ համարել։

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպանը նշեց՝ անգամ եթե Դեմոկրատական կուսակցությունը հրավեր է ուղարկել բոլոր դեսպաններին, վերջիններս պարտավոր չեն այդ հրավերներին անպայման ընդառաջ գնալ և մասնակցել կուսակցական համագումարին։ Նրա խոսքով՝ դեսպանը կարող է հրավերը ստանալ և, քաղաքական չեզոքություն ցուցաբերելով, մասնակցելուց ձեռնպահ մնա․

«Եթե այնուամենայնիվ դեսպանը որոշում է մասնակցել միջոցառմանը, ապա դա պետք է անի բոլոր կուսակցությունների դեպքում։ Եթե դեսպանն ընդգծված մոտեցում է ցուցաբերում, ուրեմն ինքը քաղաքական դիրքորոշում է արտահայտում, իսկ այդ քաղաքական դիրքորոշումն իր մեջ կարող է վտանգներ պարունակել։ Պարզ է, չէ՞, որ եթե այլ թեկնածու ընտրվի, որի կուսակցական համագումարին ինքը մասնակցել է, ապա դա կարող է բացասաբար անդրադառնալ իր հետագա գործունեության, հետևաբար նաև երկկողմ հարաբերությունների վրա»։

Էդգար Ղազարյանից նաև հետաքրքրվեցինք, թե դեմոկրատների համագումարին Լիլիթ Մակունցի մասնակցությունը վերջինիս հետ կանչելու պատճառ կարո՞ղ է դառնալ, ինչին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ Լիլիթ Մակունցից առհասարակ չպետք է դեսպան նշանակեին, իսկ վերջինիս հետ կանչելու պատճառը միայն այս իրողությունը չպետք է լինի։ «Նրան օր առաջ պետք է հետ կանչել, որովհետև նա իր պաշտոնին չհամապատասխանող պատահականություն է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան



Ամենից շատ դիտված

13:28 Դիշովկեն իսան չի դառնա․ Նինա Կարապետյանց
23:55 Ապշում եմ, որ հոգևորականները մոմավառության համար արդարանում են 150 հազար մարդու ընտանեկան մոմերը հանգցրած վարչախմբի առաջ
18:44 Երեխաների վաճառքի գործը և Ռիտա Սարգսյանի անվան հիշատակումները. մոռացված քրեական պատմություն
15:49 Մայր Աթոռը պետք է դատի տա․ կոնկրետ մեղադրանք է հնչել․ Բագրատ Սրբազան
12:20 Եթե ժամերի ընթացքում Եկեղեցին չբանադրի և չնզովի այս զույգին, ուրեմն ընդունում է ասվածը․ Նաիրա Զոհրաբյան
22:49 Մանկության երազանքից մինչև երաժշտական ստուդիա
22:09 Արցախը քեշով տվեց, 5000 կյանք տարավ, Հայրենիքը դարձրեց լափաման, հիմա էլ մեր հավատն է պղծում և մնում հանդուրժված
15:23 Ամեն մեկին թվում է, թե ինքը մտքի տիտան է․ Աննա Հակոբյանը «դոսյե» է հավաքել
21:58 Ուժգին քամու հարվածից վնասվածքով ծնված փոքրիկը դուրս է գրվել ԲԿ-ից
23:31 Նիկոլ Փաշինյանը կհեռացվի ժողովրդի կամքով. Էդգար Ղազարյան