Մամուլ 2 տարի առաջ - 07:12 27-08-2024

Քաղաքական հետապնդումների ցայտուն օրինակ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տառացիորեն կրկնում է այն երեւույթը, ինչից ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր՝ դիտարկելով հիմնական չարիք, այն է՝ ստուգումներ եւ տուգանքներ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բիզնեսում։
«Պանտերա սեքյուրիթի» ՍՊԸ ղեկավար Վահե Դարբինյանը համարձակություն ունեցավ հրապարակայնորեն պաշտպանել Բագրատ սրբազանին ե՛ւ ֆիզիկապես (ապահովելով անվտանգությունը) ե՛ւ գաղափարապես` քաջալերելով իշխանափոխությունը։ Արդյունքում, «Պանտերա» պահնորդականում ՊԵԿ-ը իրականացրել է չձեւակերպված աշխատողի հայտնաբերման ստուգում՝ դրա արդյունքում կազմելով 1.5 միլիոն դրամի ակտ։
Ռեպրեսիաներն էլ հո պոզով-պոչով չե՞ն լինում….

Հ.Գ. հավելենք, որ ՀՀ-ում նմանատիպ (պահնորդական) գործունեություն իրականացնող մոտ 100 կազմակերպություններում վերջին ստուգումը եղել է անհիշելի ժամանակներում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»