Արտաքին 2 տարի առաջ - 17:55 26-08-2024

ԱՄՆ-ն փորձել է հավաքագրել Telegram-ի հիմնադրին․ մանրամասնում է քաղաքագետը

Telegram հավելվածը ստեղծած Պավել Դուրովի ձերբակալությունը Ֆրանսիայում մեծ աղմուկ է բարձրացրել։ Շատերի կարծիքով՝ սա կարող է հնարավորություն ստեղծել Արևմուտքի համար կամ բանալի դառնալ ՌԴ-ի կողմից վերահսկվող այս ծրագրի նկատմամբ իրենց վերահսկողությունը սահմանելու և Ռուսաստանի զինված ուժերին պատերազմական գոտում Telegram-ն օգտագործելու հնարավորությունից զրկելու համար։ Այս ծրագիրը թույլ է տալիս հաղորդակցվել տեքստային նամակների և մեդիա ֆայլերի միջոցով։ Եվ այդ տեղեկատվության վերահսկողությունը Արևմուտքի կողմից կարող է վատ հետևանքներ ունենալ ՌԴ-ի համար՝ հատկապես հիմա, երբ այդ երկիրը նահանջներ է արձանագում ուկրաինական ճակատում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, ով ներկայացրեց իր տեսակետը Պավել Դուրովի ձերբակալման պատճառների վերաբերյալ։

«Նախ նկատենք՝ Դուրովին պաշտոնական մեղադրանք առաջադրված չէ և դեռևս անհասկանալի է, թե ինչ պատճառով է նա ձերբակալվել։ Տարբեր վարկածներ են շրջանառվում, որոնց մի մասն իրատեսական է, իսկ մի մասը՝ ոչ այնքան։ Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից Telegram-ի բռնագրավման ցանկությանը, ապա ես դրան չեմ հավատում, և դա հակաօրինական է։

Դիտարկում եմ 2 տարբերակ. նախ՝ արևմտյան երկրները (և ոչ միայն) բազմիցս փորձել են Դուրովին հավաքագրել, քանի որ Telegram-ը հզոր հարթակ է։ Եվ պատահական չէ, որ շատ երկրներ ցանկանում են վերահսկողություն սահմանել վերջինիս վրա։ Ինքը՝ Դուրովը ամերիկացի լրագրողներից մեկին տվաց հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ ժամանելուն պես, ինքը հայտնվել է ամերիկյան հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, և նրան փորձել են հավաքագրել։ Սակայն իր նշմամբ՝ դա չի ստացվել նրանց մոտ։ Դրանից հետո նա տեղափոխվել է Դուբայ, որտեղ ավելի հանգիստ է եղել։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Telegram-ը ստեղծողի ձերբակալության պատճառն այն է, որ Telegram-ը չի մոդեռնացվում, ով ինչ ուզում՝ գրում է, և ինչ ուզում անում է՝ վաճառում են թմրանյութ, զենք, սպանություններ են պատվիրում և այլն։ Արմեն Վարդանյանը հիշեցրեց նաև, որ ամիսներ առաջ Ֆրանսիայում բողոքի ալիք բարձրացավ Telegram-ով տարածվող նյութերի առնչությամբ։

«Ըստ Եվրոպական միության՝ այն խախտում է իրենց օրենքները, այնտեղ ամեն ինչ կարող են գրել՝ առանց սահմանափակման, անգամ ահաբեկչության մասին, և դրա միջոցով հավաքագրել ահաբեկիչներ, կառավարել անջատողական շարժումներ։ Այսինքն՝ Telegram-ի գործունեությունը հակասում է ԵՄ նորմերին, և կարծում եմ՝ գլխավոր պատճառը հենց այդ է։ Նրանք չեն կարող Telegram-ը բռնագրավել, դա այնքան էլ հեշտ բան չէ, եթե չեմ սխալվում՝ այն Դուբայում է գրանցված, և դա օրենքի հետ կապված խնդիր կարող է առաջացնել»,- ասաց քաղաքագետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 25-ին, Փարիզի Բուրժե օդանավակայանում ձերբակալվել է Telegram սոցցանցի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան