Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ABC News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատել է մանկական ծեծկռտուքի հետ:
Զելենսկուն հարցրել են, թե արդյոք, նրա կարծիքով, Թրամփը հասկանո՞ւմ է Ուկրաինայում տառապանքների մասշտաբը՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները:
«Ես և Պուտինը այգու խաղահրապարակում կռվող երեխաներ չենք։ Նա մարդասպան է, ով եկել է այդ այգի՝ երեխաներին սպանելու համար»,- պատասխանել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ Թրամփը չի կարող լիովին զգալ և հասկանալ ուկրաինացիների ցավը։
«Խոսքը նախագահ Թրամփի մասին չէ, ցանկացած մարդու, որ այստեղ չէ, հազարավոր մղոններ հեռու գտնվողները չեն կարող լիովին զգալ և հասկանալ այս ցավը»,- հավելել է Զելենսկին: