ՌԴ-ն փոխանակման գոտի է տեղափոխել Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողների մարմիններ. սպասում է Կիևի պատասխանին
Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ռուսական կողմը փոխանակման գոտի է տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների մարմիններ:
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Մոսկվան սպասում է Կիևի պաշտոնական հաստատմանը, որ փոխանցումը տեղի կունենա։
Ռուսաստանը պատրաստ է կատարել Ուկրաինայի հետ բոլոր պայմանավորվածությունները ռազմագերիների փոխանակման և մարմինների փոխանցման համատեքստում։