Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:50 23-08-2024

Բագրատ Սրբազանը շնորհավորել է ՀՀ Անկախության հռչակագրի օրը

Բագրատ Սրբազանը Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին հանդես է եկել ուղերձով։

Նա նշեց, որ Անկախության Հռչակագրով հռչակվել են մեր պետության իղձերն ու երազանքները, որով հիմքը դրվել է մեր նոր պետականության, և թե ինչ արժեքներ է դավանում նորաստեղծ պետությունը փաստացիորեն դառնալով մեր նոր պետության ծննդյան վկայականը․

«Այն ծնվեց չափազանց ծանր պայմաններում, սակայն հակառակ բոլոր դժվարությունների, այն սահմանեց մեր գոյության իրավունքը, և միևնույն ժամանակ խտացրեց մեր ազատության և անկախության տեսիլքը և պատմական արդարությունը վերականգնելու ձգտումը։ Մեզ համար մեր պետությունը միակ ու բարձրագույն վայրն է, միջավայրն ու կառույցը, որը մենք ստեղծել ենք մեր ձեռքերով ու ջանքերով, մեր հազարավոր քույրերի և եղբայրների արյան ու կյանքի գնով և վճարումով, ցանկանալով հավատարիմ մնալ մեր այն տեսիլքին, որն ունեցել են մեր նախնիները և որով ուրվագծել են մեր գալիքը։

Դժբախտաբար, այսօր մեր իսկ պետության մեջ կանգնած ենք առավել ծանր մարտահրավերների առջև, երբ գողացված են մեր պատիվը, կենսագրությունը, իղձերն ու երազանքները, երբ հանձնված է մեր հայրենիքը՝ Արցախ աշխարհը, երբ անվտանգ չեն մեր պետության սահմանները, երբ բոլոր առումներով խախտված են քաղաքացիների ապրելու իրավունքները, հարցականի տակ է դրված Ցեղասպանության ճանաչումը, ամբողջությամբ խախտված են թե՛ հռչակագրի, թե՛ նրանից բխած մեր Սահմանադրության դրույթները, չարիքի կողմից զավթված են մեր պետականությունը, և վերջապես, թշնամու թելադրանքով ու պահանջով փորձ է արվում փոփոխության ենթարկել մեր Սահմանադրությունը, որը հայտարարված մասով վերաբերում է Սահմանադրության նախաբանին, ու դրանում եղած հղմանը՝ անկախության հռչակագրին»։

Սրբազանի խոսքով՝ այժմ կանգնած ենք մեր պետությունը վերանկախացնելու և վերաազատագրելու իրականության առջև․

«Մենք պետք է հասկանանք, որ սեփական պետականություն ունենք, և, որ կոչված ենք այն դարձնելու մեր ավետյաց երկիրը, մեր իղձերի և երազանքների իրացման և իրականացման սրբազան երկիրը։ Հայացքներս ուղղած մեր իսկ ժողովրդի հարազատ ներուժին և կարողականությանը, հոգևոր և բարոյական հիմքերին, առանց դրսի որևէ ուժի թելադրանքի կամ պարտադրանքի և կամ նրանցից ողորմություն մուրալու հոգեբանության, այլ արտաքին հարաբերություններում վերադառնալու կանխատեսելի և վստահելի գործընկերոջ կարգավիճակին։ Անկախության հռչակագրին համահունչ մենք կոչված ենք սեփական հայկական օրակարգով կրելու բոլոր պարտավորություններն ու պատասխանատվությունները, որը ենթադրում և թելադրում է ազատ և անկախ պետականություն ունենալու մեծ գաղափարը»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ