Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:21 21-08-2024

Անգամ հայտնի չէ, թե սա ում է պատկանում, կարո՞ղ ա Ալիևին․ 25 տնտեսվարողներին վռնդում են

Սարյան փողոցի «Հայփոստ»-ի խանութների սեփականատերերը բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք իրենց առևտուրն իրականացնում են դրսում։

Oragir.News-ի զրուցակիցն ասաց, որ այսօր հանդիպում է տեղի ունեցել «Հայփոստի» նորանշանակ ղեկավարի և ԲՏԱ նախարարի տեղակալի հետ։ Իրենց պահանջ է ներկայացվել, որ 2 օրվա ընթացքում պետք է հեռանան այդտեղից։

«Վաղը ակցիաներին միանալու են կոնդեցիները։ Հատուցման պահանջից անընդհատ խուսափում են, նրանք անընդհատ տանում են նոտարական գործարքի։ Անգամ հայտնի չէ, թե սա ում է պատկանում, որովհետև այնքան խորն են արմատները, դուրս է գալիս, որ Կառավարությանն էլ չի սա։ Այս ակցիան արդեն հետաքրքիր չէ որպես բիզնեսի մարդկանց, մարդիկ մտածում են՝ լավ, այսօր դուրս եկանք, վաղը մի գուցե տանի՞ց էլ հանեն։ Ինչ է նշանակում՝ 12․000 մետրը լինի մեկի սեփականությունը»,-ասաց իրավաբան Վարդանյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ նամակ են ուղարկել Եվրախորհրդարանի նախագահին։

«Եթե հիշում եք, Ալիևն անցած տարի ասում էր, որ Կոնդը ուզում է, կարո՞ղ ա ինքն ա, ես չգիտեմ։ Համաշխարհային առևտրային կենտրոն մեզ պետք չի։ Ընկերությունը կարող է թաքուն գործարք անել և վաճառել բաժնետոմսերը օտարերկրյա ընկերույթունների։ Հայաստանն էդքա՞ն թույլ է, որ ուզում է այս 12․000-ը վաճառել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
20:55 Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ ՆԳՆ